HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը` ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցածի քննության վերաբերյալ

2012 թվականի մայիսի 1-ի հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր հանրությանը ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների և դրանից հետո իրականացված ընթացակարգային միջոցառումների վերաբերյալ:

Պահպանելով իրավական գործընթացների մասին շահագրգիռ հանրությանը իրազեկելու իր գործելակերպը' ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ 2012 թվականի ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց ընթացքում առանձին անձանց կողմից կատարված գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնի կողմից իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատավարական մի շարք գործողություններ:

Մասնավորապես, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստանալու մասին հայտարարած բոլոր անձանց մոտ մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու, դրանց բնույթն ու ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ և միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության անցկացմանն այդ անձանց ներկայությունն ապահովելու համար:

Միաժամանակ միջադեպի հայտնի բոլոր մասնակիցները գրավոր տեղեկացվել են բացատրություն տալու իրենց իրավունքի մասին, կատարվել են անհրաժեշտ կազմակերպչական գործողություններ նրանց հնարավոր բացատրություններն ամրագրելու համար:

Դեպքի մնացած մանրամասները պարզելու նպատակով հավաքվում են լրացուցիչ փաստաթղթեր և այլ նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Լուս.` Ա. Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter