HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունին:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների իրականացման համար ՀՀ իշխանությունների ստեղծած պայմանները, ընդգծեց, որ իրենց գնահատմամբ երկրում ստեղծված են անհրաժեշտ պայմանները հավասար ընտրարշավի ու ազատ ընտրությունների անցկացման համար:

Վլադիմիր Գարկունը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց, որ ԱՊՀ դիտորդները առաքելությունն իրականացնելու են ՀՀ բոլոր մարզերում ու ներկայացրեց ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատակարգը և ընտրությունների վերաբերյալ եզրակացություն կազմելու չափանիշներն ու սկզբուքնները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ընտրական գործընթացներին առնչվող մի շարք հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter