«Ժողովուրդ». ՕԵԿ-ը հեռախոսներ է ներկրել որպես ընտրակաշառք բաժանելու համար
Չնայած «Օրինաց երկիր» կուսակցության ինտենսիվ հերքումներին, թերթին տեղեկություններ են հասել, որ ՕԵԿ-ը վերջերս մոտ 100.000 հեռախոս է ներկրել ՀՀ: Ըստ լավատեղյակ աղբյուրների` բջջային հեռախոսները Հայաստան են բերվել առաջիկայում մարդկանց որպես ընտրակաշառք բաժանելու համար (ՕԵԿ գրասենյակներում վաղուց սկսվել է հեռախոսների հերթագրումը անձնագրերով):
Ուշագրավն այն է, որ կուսակցությունը հեռախոսները ներկրում է Դուբայից` մի քաղաքից, որտեղ, ինչպես ժամանակին ՕԵԿ-ականներն էին խոստովանել, մեկնել էին կուսակցական բջիջ ստեղծելու համար: Փաստորեն, հիմա այդ բջիջները սկսել են բավականին ակտիվ աշխատել, ավելին, օգնություն են ցուցաբերում: ՕԵԿ-ից, ինչպես և սպասում էր թերթը, հերքել են այս լուրերը` հավելելով, որ դրանք հերյուրանքներ են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել