HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանից հեռացած գործարարը չի հավատում իշխանությունների խոստումներին, թե արդար ընտրություններ են լինելու

«Հետքի» հարցերին պատասխանում է «Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը

Դուք մի քանի տարի տնտեսական գործունեություն եք ծավալել Հայաստանում եւ ծանոթ եք, թե կառավարության վարած քաղաքականությանը, թե երկրի վիճակին առհասարակ: Ձեր կարծիքով, այս տեմպերով հնարավո՞ր է երկրում կրճատել աղքատությունը, զարգացնել տնտեսությունն ու կանխել արտագաղթը:

Ոչ, որովհետեւ տնտեսական դաշտը մաքուր չէ: Ով ներդրում է անում, նախ' շատ մեծ հարկեր է վճարում փոքր երկրում եւ մրցակցությունից դուրս է մնում: Մաքսազերծումը թանկ է, հումքը թանկ է, իսկ պետությունը ոչինչ չի անում, որ վիճակը լավանա: Կառավարությունը պետք է կրեդիտներ բացի, քանի որ ամեն ինչ թանկ է, դրամը կայուն չէ, դրա համար արտագաղթը դեռ շարունակվելու է:

Եթե երիտասարդները տեսնում են, որ սովորելով ոչ մի բանի չեն հասնում, պետությունը ոչ մի միջոց երիտասարդին չի տալիս, չի օգնում, որ ներդնի տնտեսության մեջ, ստիպված արտագաղթում է: Եթե Թուրքիայի հետ սահմանի բացման հարցը չլուծվի, բանակի խնդիրները չլուծվեն, կաշառքը չվերանա, ուրեմն վստահություն չեն ունենա եւ ժողովուրդը 100 տոկոսով կփախնի: Դա շատ վտանգավոր է, եւ ես շատ մտահոգված եմ: Բոլոր խնդիրները չեմ ասում, որովհետեւ սոցիալական ապահովության խնդիրն իմ կարծիքով արդեն սարսափելի խորն է:

Ի՞նչ է պետք այս վիճակից հնարավորինս շուտ դուրս գալու համար:

Առաջին հերթին արդար ընտրություն, լեգիտիմ պետություն, իսկ հետո, եթե այդ հիմքն ունենանք, երեւի «IMF International Monetary Fund» մեզ նորից աջակցի: Պետք է փոխել ամբողջ, տնտեսական, հարկային դաշտը, արդարադատության համակարգը պետք է լինի արդար, մրցակցություն պիտի լինի, որ նորից Հայաստանում ներդրումներ լինեն եւ ժողովուրդն էլ ցանկանա մնալ մեր հայրենիքում: Ինձ թվում է, առաջին հերթին այդ լեգիտիմությունը կարող է հասարակությանը հույս տալ:

2 օրից Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, դրսից հետեւու՞մ եք քաղաքական իրավիճակին եւ ի՞նչ կարծիք ունեք:

Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին հետեւելուն, ապա ասեմ, որ միայն հայությունն է հետեւում, այն էլ այն հայությունը, որն իրական հայ է մնացել: Այսօր Ֆրանսիայում ավելի են հետաքրքրված այստեղի նախագահական ընտրություններով, իսկ իմ շրջապատից ովքեր հետեւում են Հայաստանի ընտրություններին, դժբախտաբար նույն սարսափով կարծում են եւ դժբախտաբար գիտեն իրականությունը, եւ շատ հույս չունեն, որ երկիրը կփոխվի: Այս ընտրություններին մենք հետեւում ենք բոլոր լրատվամիջոցներով եւ համաձայնեք, որ եվրոպացու համար մեկ-մեկ, որ կարդում ենք, անհավատալի է: Այդ կեղծիքները, այդ փողերը, այդ մուրաբաները եւ բջջային հեռախոսները, որ կաշառք են տալիս, կասեք, ո՞ր եվրոպացին դրանից չի սարսափի: Շատ հետաքրքիր է համեմատելը Հայաստանի եւ Ֆրանսիայի նախընտրական գործընթացները:

Ձեր կարծիքով, Հայաստանում հնարավո՞ր է ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը եւ քաղաքական իրավիճակը, թե՞ այլ գործոններ են պետք դրան հասնելու համար:

Ինձ թվում է' Հայաստանում այս անգամ եւ վերջին անգամ հնարավոր է փոխել իրավիճակը: Եթե 3 ուժերը' Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» եւ Դաշնակցություն կուսակցությունները կարողանան ճիշտ հաշվեն եւ արդյունքում ճիշտ ընտրություն լինի, ուրեմն ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե այս անգամ էլ կեղծվի, կարծում եմ' պարզ է, որ վատ է լինելու: Բայց արդյո՞ք այս ամենի մեջ հասարակությունը մեղավոր չէ….

Դուք ապրում եք Եվրոպայում, արդյոք այնտե՞ղ էլ են քաղաքացիների ձայնը գնում 5-10 հազար դրամով:

Դուք երեւակայում եք: Եթե եվրոպայում նույնիսկ փորձեն առաջարկել, մանավանդ' Ֆրանսիայում, նույն վայրկյանին հեղափոխություն կլինի: Այստեղ կաշառակերություն կա, բայց Ֆրանսիայում նույնիսկ ամենաբարձր ղեկավարության մակարդակով դատում են նման երեւույթը: Տեսեք, նույնիսկ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն է դատվում, հետեւաբար Ձեր հարցն այստեղ ծիծաղ կառաջացնի:

Ի՞նչ է պետք անել Հայաստանում այդ արատավոր երեւույթը վերացնելու համար:

Ժողովուրդը պետք է ավելի քաղաքակիրթ լինի, պետք է զարգանա, որ հասկանա' 5000 դրամով ապագան չեն ծախում, դրանից հետո միայն կվերանա այս արատը:

Գիտեք, երեւի երիտասարդները մի օր կհասկանան, բայց լինելով շատ հայասեր, իմ երկիրը սիրող մարդ, շատ եմ ցավում այդ վիճակի համար: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ էլ ժողովուրդը չպիտի վաճառի իր ապագան 5000 դրամով: Կոչ եմ անում, խնդրում եւ աղաչում եմ ժողովրդին, գիտեմ դժվար պայմաններ ունեք, բայց ընտրություններին մի վախեցեք եւ ճիշտ ընտրեք: Հնարավորություն տվեք, որ Ազգային ժողովը լինի ժողովրդավարական:

Հայաստանում Ձեր գործունեության ընթացքում շփվելով հայաստանյան պաշտոնյաների հետ եւ ճանաչելով նրանց' հավատու՞մ եք այն խոստումներին, որ արդար ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ են անցկացնելու:

Եթե ներկայիս իշխանությունների մասին է խոսքը, ապա ոչ, ոչ ոչ: Ոչ մի րոպե չեմ հավատում: Իրենք միայն ստում են կամ խանգարում են, հետեւաբար չեմ հավատում: Բայց գիտեմ, որ Հայաստանում շատ խելացի, զարգացած, քաղաքակիրթ մարդիկ կան, իրենք են իմ հույսը: Գիտեք ես շատ եմ ուզում, որ այս ամենը շուտ փոխվի:

Մեկնաբանություններ (9)

HAYG
jisht e asum hay@ es el zzvum em nman erevuytneric meng tarceleng antarper u jhtes apsos vor mez es orin en hascrel payc chi nshanaqum vor huysners gorcneng misht el exelen nman martig payc da chi nshanagum verch na hamberel e betq u dimanal es vijagin shat@ knacel a arten nenc arak e poxvelu amen pan vor martik chen el havatalu mi husahatvek mer azg@ shat e aprel nman eravijaknerum amen pan lav e linelu.
Հայ
Ընթերցողին ձեր մտորումները եւ ենթադրությունները էդքան ել համոզիչ չեն, որովհետեւ ընտրություններից հետո հանդիպել ու զրուցել եմ շատ ու շատ ինձ ծանոթ, բարեկամ ու ընկեր չափից դուրս դաստիարակված ղախպի ծնուննդների հետ ովքեր մի բան ել գլուխ գովալով պատմում եին իրենց ստացած ընտրակաշառքների մասին ու գռեհիկ հռհռում արդարության ու նման մանր մունր հիմար բաների վրա: Հիմա լիքը ընդդիմախոսներ ու հայրենասերներ կհայտնվեն ու ինձ կնախատեն եթե ես ասեմ որ զզվում եմ իմ հայ ազգից ու նման բոլոր մուտիլովչիկ պատխալիմներից: Ինչքան մեղք ենք ու կորած, որպես ազգ:
կարինե
ճիշտ ես ասում Հայ, թուրքիան մոտա, գնա ընդեղ, գործերտ լավ գնալու համար էլ մուսուլմանություն ընդունի, թլպատվի, մի քիչ լեզուն սովորես, կաարս Ազերբարան էլ գնաս, նավթ մավթ կա, փողեր, ինչ գործ ունես էս ընտրակաշառք վերցնող ու քվեարկողների երկրում, էնտեղ ըտենց բաներ չկան, կամ ռուսաստան գնա, բելոռուսիա, ուկրաինա, միջինասիական երկրներ, էնտեղ էլ չկան:
george
AN THEY TOO ARE MY SOURCE OF HOPE !!!!!!
ditord
vay hay azg es inch areciq .......ete ch@ntreiq chein @ntrvichnayac gyux@ arden datarke ,,,,,mnacel en iranq u [email protected] vat e u anhuys...
SAM.
ծախվում են ճորտի պես և էլ ում մեղադրես,իսկ այսորվա տերերը լավ գիտեն դրանց գինը ու...երեխեքս են մեխք որ էստեղ դեռ պիտի ապրեն էս ապականված օդը շնչեն...
Հայ մարդ
Սարսափելի է մենք նորից ընտրեցինք ոչ արժանապատիվ ապրելու ճանապարհը; Ամեն ինչ ավելի կվատանա;Տարբեր շոուներով իշխանությունը կբթացնի ժողովրդին; Եվ մեղավորը ոչ միայն միահեծան իշխանությունն է, այլ միայն իրենց կուսակցական շահերի հետևից ընկած մյուս իբր թե կուսակցությունները;Այս ընտրությունները մեր երկրի ամոթն էին; Նորից իշխեցին սուտն ու հայ մարդուն նվաստացնող ընտրակաշառքը;
SIRANUSH
VANADZORUM EGEL EN TNERUM HERTAGREL EN HHK ANDAM 10.000 DRAMNER, U VERJUM GNADZEL EN DESEL EN IRENDZ ANUNNER @NTRATSUTSAGNERUM @NDRVADZ E EXEL URISHI STORAGRUTYAMB: BAIDZ OVE XOSUM AYD MASIN ASOR VOJ VOG
Ընթերցող
Ես երբեմն ապշում եմ այն մարդկանց վրա, ովքեր ժողովրդին մեղադրում են այս կամ այն բանում: Ինչու? Հիմա ասեմ. Ժողովուրդը դա ի վերջո ամբոխն է, մասսան է, ճիշտ չէ? Եթե այդպես է, ապա հարց է առաջանում` իրականում մասսա կա? Պարզվում է, որ մասսան կա միայն մեր գիտակցության մեջ, ամբոխ չկա, այդ հասկացությունը դարեր առաջ ինչ-որ մեկի գլխից դուրս է եկել, մենք էլ սեփականացրել ենք և հա թութակի նման կրկնում ենք: Եթե չկա ամբոխ, ապա չկա նաև նրա գիտակցությունը, բա որ չկա այդպիսի գիտակցություն, ապա դուք` մեղադրողներդ ում? եք մեղադրում: Մեղադրում են այն օբեկտին, ով ունի գիտակցություն: Մեղադրանքը նրա համար է, որպեսզի օբյեկտը ազդվի, ամաչի և արարք չգործի, տվյալ դեպքում իր հոգի, երեխաներին, ծնողներին, իր կնոջը, իր սրբությունը, եթե իհարկե ունի, մի քանի դրամով չծախի: Դու որ մեղադրում ես մարդուն, ոչ թե նրա մարմնին ես մեղադրում, այլ նրա գիտակցությանը, դու նսեմացնում ես նրա ինքնասիրությունը` հույս ունենալով, որ կփոխվի: Եթե հասարակությունը,նույն ժողովուրդը, մասսան, նույն ամբոխը գիտակցություն չունի, ապա դու ում? ես ասում: Պարզապես վատնում ես քո էներգիան: Թեև մեղադրողը ունի ազնիվ նպատակ, բայց նա գտնվում է մեծագույն շփոթության մեջ, որովհետև նա կոնկրետ բան չի ասում, նա գործողություն չի կատարում, մինչդեռ փող տվողը կոնկրետ գործ է անում` դրամով ձայն է առնում: Դե դու հա ասա սարեր շուռ եկեք տեսնենք ցարերը շուռ կգան: Շուռ կգան միայն այն դեպքում եթե խոսքդ հասցեագրված է, օրինակ եթե ասում ես ոչ թե կուսակցությունն է փող բաժանում, այլ` այս կամ այն մարդուկը, այս կամ այն վիժվածքը, այս կամ այն ղախպից ծնվածը, այս կամ այն մոր կոճակ կտրողը, այս կամ այն լամուկը, այս կամ այն անասունը, այս կամ այն ճիճուն, այս կամ այն ավելորդը, այս խոսքերը համեմեմ վրացական մի բառով` ...(հայհոյանք-Հետք), որը հայերեն թարգմանվում է, որպես անբարոյական: Հ Ո Ր Դ Ո Ր ՈՒ Մ ԵՄ` Ձ Ե Ր Է Ն Ե Ր Գ Ի Ա Ն ավելորդ մի ծախսեք: Դուք` ժողովրդին մեղադրողներդ թեև գուցե ազնիվ եք ու խելոք, բայց գտնվում եք շփոթության մեջ: Ժողովրդին չեն մեղադրում, ժողովրդին սովորեցնում են, ինչպես սովորեցրին ձայն վաճառել, այնպես էլ պետք է սովորեցնեն երեխա սիրել, հայրենիքին չդավաճանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter