HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի թեկնածու Վիոլետա Պետրոսյանի քարոզարշավը խոչընդոտողները հայտնաբերվել են

Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 27-ին` ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել թիվ 13 ընտրատարածքի ՀԱԿ պատգամավորի թեկնածու Վիոլետա Պետրոսյանը և հայտնել, որ ժամը 14.20-ի սահմաններում, Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում, քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են:
Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելիս իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ և գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հիշյալ անձանց ինքնությունները, որոնք ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին և տվել բացատրություններ: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter