HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Բեմադրիչ Սերժ Սարգսյանի խաղերը. «Սարդարապատն» առաջարկում է արհամարհել այս ընտրությունները (վիդեո)

«Առանց մարտի 1-ի սպանդի բացահայտման մայիսի 6-ի ընտրությունների ելքը կանխորշված է», «Կանխորոշված ելքով ընտրությունները չեն կարող լինել այս համակարգից ազատվելու ճանապարհ»: Սրանք են մայիսի 3-ին ԿԸՀ-ի մոտ հացադուլ հայտարարած Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձանաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանի կարգախոսներն են: Այս խոսքերով է բնութագրում ընտրությունները նաև «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա կարծիքով` մայիս 6-ի խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ կեղծված են: Իսկ ամբողջ գործընթացը վերահսկվում է իշխող համակարգի կողմից: Ժ. Սեֆիյանի խոսքերով` ամենը կեղծ է և ավելի շատ հիշեցնում է բեմականացում:

«Սարդարապատն» առաջարկում է արհամարհել այս ընտրությունները, քանի որ դրանք կանխորոշված են, բեմականացված են, և «գոյություն ունի մի բեմադրիչ, որի անունն է Սերժ Սարգսյան»: Պետք չէ ժամանակ կորցնել, այլ փնտրել այլընտրանքային ելք:

«Անիմաստ է պարտադրված խաղի կանոններով խաղալ և արդյուք ակնկալել», - հայտարարեց Ժ. Սեֆիլյանը:

Նրա կարծիքով` անգամ ընդդիմադիր ուժերն են վերահսկվում իշխանությունների կողմից, բոլոր քաղաքական ուժերն արդեն գիտեն իրենց ընտրությունների թվերի մասին: Ժ. Սեֆիլյանը խորհուրդ է տալիս չխաբվել վերնախավի հակամարտություններով, որոնք ևս կեղծ են:

Նրա կարծիքով` Հայաստանի ապագայի հաջողությունը ինքնաբուխ շարժումներ մեջ է, որոնք վերևներից չեն վերահսկվում:

Չնայած իր փաստթղթերի պատճառով Ժ. Սեֆիլյանը ընտրելու իրավունք չունի, սակայն քվեարկության դեպքում կգնար, կճղեր քվեաթերթիկը տեսախցիկների առջև և դուրս կգար ընտրատեղամասից: 

Մեկնաբանություններ (1)

Karen
Apres Jirayr jan,,,inchqan azniv mard e spasum qo lusabanumnerin u kamqin,,sharunaki,duxooooov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter