HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Դժբախտ պատահար՝ ՀՀԿ-ի հանրահավաք-համերգի ժամանակ. ԱՆ-ն դեռ չի ճշտել տուժածների թիվը

Մոտ մեկ ժամ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաք-համերգի ժամանակ: Ինչպես «Հետքին» հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, ըստ իր լսած տեղեկությունների, գազով լցված փուչիկը պայթել է, ինչի հետևանքով մարդիկ ստացել են այրվածքներ:

Շուշան Հունանյանը չկարողացավ ասել, թե քանի հոգի է տուժել, միայն նշեց, որ տուժածները տեղափոխվում են տարբեր հիվանդանոցներ, և ինքն էլ այս պահին դժվարանում է թվերը ճշտել: Նա նաև չկարողացավ հստակ ասել՝ արդյոք տուժածները միայն երեխանե՞ր են, թե՞ կան նաև մեծահասակներ:

Լուս.՝ a1plus.am-ի

Մեկնաբանություններ (1)

ara
Djvar e voreve ban asel...tujatsnerin aroxjutyun, kazmakerpichnerin mi qich xelq, vor haskanan te inch e irenic nerkayacnum gaz@. De isk HHK-i vichak@ naxendzeli che.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter