HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 20 տուժող արդեն «Արմենիա» ԲԿ-ում է, 3-ը՝ վերակենդանացման բաժանմունքում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հետքին» տեղեկացրեց, որ շուրջ 20-50 միջին և թեթև այրվածքներով տուժողներ են տեղափոխվել բուժհաստատություններ ՀՀԿ համերգի ժամանակ գրանցված դժբախտ պատահարից հետո:

Ըստ Է. Շարմազանովի՝ կատարվածի նախնական վարկած են համարում փուչիկների՝ ծխախոտից կամ կրակայրիչից բռնկվելը: Փուիչկները գազավորված են եղել օդ  բաց թողնելու համար և շղթայված լինելու պատճառով կրակի բռնկումից հետո այն անմիջապես անցել է մյուս փուչիկներին:  

«Արմենիա» բժշկական կենտրոնից «Հետքին» տեղեկացրին, որ հիվանդանոցում այս պահին ավելի քան 20 տուժող կա, վերակենդանացման բաժանմունքում` 3-ը, որոնց վիճակը, ըստ հերթապահ ռեանիմատոլոգ բժիշկ Մայիլյանի, միջին ծանրության է: 

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Զզվեցրիր էլի, հերիք եղավ: Չես տեսնում, որ նույնիսկ Աստված է քո դեմ: Ինչ ես ուզում էս խեղճ ազգից: Կերար կյանքներս, քանի մարդ է հիմա անիծեում քեզ, քանի անմեղ ջահելների վերքերի պատճառ դարձար քո ստահակների հետ, որոնք ստիպելով բերել են այդ մարդկանց քո չեղած հավաքին: Ոնց ես գիշերը քնելու? Էդ տուժածների ճիչը պետք է լսես ամբողջ կյանքդ, նրանց բոլորի ցավը կուտակվելու է ու քեզ տանջի, մտնելու է մարմինդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter