HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Ալավերդիում

Այսօր երեկոյան' ժամը 19:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցում Աքորի գյուղի բնակիչ, 1988թ.-ի ծնված Արմեն Վարուժանի Խանդամիրյանը իրեն պատկանող AM 04 SL 640 համարանիշի «Վազ 21 06» ավտոմեքենայով բախվել է ճանապարհաեզրի ծառին և ենթարկվել վթարի:

Արմեն Խանդամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունք:

Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գևորգ Ազարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ վթարի հետևանքով Արմեն Խանդամիրյանը ստացել է ծանր գանգուղեղային տրավմա, ծնոտի կոտրվածք և կրծքավանդակի սալջարդ:

Վթարից 1 ժամ հետո էին դեպքի վայրում հայտնվել ճանապարհային ոստիկանները: Նրանք խուսափեցին լրագրողներին տեղեկատվություն հաղորդել վթարի պատճառների մասին՝ պատճառաբանելով, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում:

Ըստ ճանապարհային ոստիկանների՝ վթարի պատճառների մասին կարող է տեղեկատվություն տալ ճանապարհային ոստիկանության հետաքննիչը, ով պետք է գար Նոյեմբերյանից: Իսկ հետաքննիչը վթարից երկու ժամ անց դեռ դեպքի վայրում չէր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter