HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լռության օրը ՕԵԿ-ն ընտրակաշառք է բաժանել Ալավերդիում (լուսանկարներ)

«Օրինաց երկիր» կուսակցության կողմից Ալավերդի քաղաքի ընտրողներին բջջային հեռախոսներ և հեռախոսահամարների քարտեր բաժանելու լուրերն արդեն 10 օրից ավելի է, ինչ շրջանառվում են Ալավերդիում:

Մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ս.Սարահարթ թաղամասի բնակիչներին ընտրակաշառքներ բաժանելու ահազանգ ստանալով՝ «Հետքը» հայտնվեց «Օրինաց երկիր» կուսակցության Ս.Սարահարթ թաղամասում տեղակայված շտաբում:

Շտաբի սեղաններին փռված էին «Օրանժի» հեռախոսահամարների և 20 տոկոս զեղչով բուժսպասարկումից օգտվելու քարտեր:

Շտաբում՝ սեղանների վրա կային նաև ընտրողների անձնագրերի պատճեների մեծ կույտեր: Այստեղ «Հետքին» բացատրեցին,որ քաղաքացիներից անձնագրերի պատճեները հավաքել են հեռախոսահամարներ բաժանելու նպատակով: «Մենք անձնագրերի պատճեները ուրիշ բանի համար չենք հավաքել»,- ասացին շտաբի աշխատակիցները (անունները չենք հրապարակում):

«Մենք չգիտենք քաղաքի ներքին հատվածում որքան հեռախոսահամարների քարտեր են բաժանվել,բայց Սարահարթ թաղամասի ընտրողներին մենք 200-ից պակաս ենք բաժանել»,- ասացին շտաբի երկու աշխատակցուհիները:
Վերջիններս նաև հայտնեցին, որ բուժսպասարկման զեղչի քարտերը ամբողջ տարվա համար են:

«Տարվա ընթացքում այդ քարտեր ստացողները քանի անգամ հիվանդանան, 20 տոկոս զեղչով են վճարելու իրենց բուժման վճարները: Արթուր Բաղդասարյանը միշտ ա իր կուսակցության անդամներին լավ նայում: Մենք մարդկանց ցանկությունով ենք սա բաժանում»,-ԱԺ ընտրությունների նախօրեին իրենց բաժանած ընտրակաշառքների համար արդարացան «Օրինաց երկիր» կուսակցության շտաբում:

Մեկնաբանություններ (2)

ընտրող
ԲՀԿ-ն ավելի լավա աշխատել, անղդով մառդը ավելի ճիշտ ձայնը հիսուն դոլար, բաըց գեղերում, մարդը գիտի ինչ անի, մի ձեռով ստորագրումա ազատ, արդար ընտրություն անենք, մի ձեռով էլ բաժանումա, բա ինչ հո էն դեբիլ կուսակցություններից չի որ էս յկանենք էն ակնենք, չէ ԲՀԿ-ն մենակ նաղդովա խոսում
XX
Exvardum el Bulkin er bajanum, bayc meka Bulku hamar Exvardum HHK-n dzayneri mecamasnutiun chi kara unena. Cavoq bayc da pasta!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter