HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Մուկուչյանի պատասխանը ՀԱԿ-ին. ընտրողն իրավունք չունի լուսանկարելու իր քվեաթերթիկը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի նամակին, որում պարզաբանում էր պահանջվում «քվեախցիկում ընտրողի կողմից իր քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու օրինականության» վերաբերյալ:

Պատասխանում նշված է. «... Վերոնշյալ իրավանորմերի հաշվառմամբ' կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ընտրողը չի կարող իր կողմից քվեարկած քվեաթերթիկը լուսանկարահանել (տեսանկարահանել), քանզի այդ գործողություններով կարող է խախտվել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված քվեարկության գաղտնիության սկզբունքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter