Թանաքը ցնդում է նաև Արմավիրի մարզի ընտրատեղամասերում
Արմավիրի մարզի թիվ 21/03 ընտրատեղամասում կնիքների թանաքը ցնդում է մոտ 10 րոպե անց: 21/03 ընտրատեղամասի նախագահ Տիգրան Հակոբյանը զանգահարեց թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանին, տեղեկացրեց խնդրի մասին:
Թիվ 21/03 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները մտածում են, որ արձանագրություն կազմեն, քանի որ հնարավոր է, որ նույն անձնագրով մարդիկ 2-րդ անգամ քվեարկեն:
Հիմա որոշում են, որ պետք է այլ տեսակի թանաք ավելացնեն, որը չի ցնդի 12 ժամ:
Թանաքները ցնդելու վերաբերյալ բողոք ստացվել է նաև Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել