HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Դրոշմակնիքը ցնդում է

Թիվ 25 ընտրատարածքի (ք. Հրազդան) 25/10 ընտրատեղամասում այսօր մոտ ժամը 9-ի սահմաններում Սասուն Միքայելյանի նախընտրական կենտրոնական շտաբի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը ահազանգեց, որ քվեարկությունից հետո քաղաքացիների անձնագրի վերջին էջում դրված դրոշմակնիքը ցնդում է:

25/10 ընտրատարածքում քվեարկություն կատարած քաղաքացիներից մեկը, ով նաև դիտորդ էր, ասաց, որ մեկ ժամ է, ինչ քվեարկություն է կատարել, սակայն նրա անձնագրում դրոշմակնիքը գրեթե ցնդել էր:

«Դրոշմակնիքը պետք է մնա նվազագույնը 12 ժամ, որը կբացառի կրկնակի քվեարկությունը»,- նշեց Մեսրոպ Մեսրոպյանը: 25/10 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Աթաբեկ Դանիելյանը նշեց, որ մաքրված դրոշմակնիքը չի կարող առիթ դառնալ կրկնակի քվեարկության, քանի որ քաղաքացու անձնագրային տվյալները գրանցվում են: Չնայած նա կարգադրեց, որ դեպքն արձանագրվի, սակայն նշեց, որ այն չի կարող խոչընդոտ հանդիսանալ ընտրական գործընթացի համար:

Մ. Մեսրոպյանի կարծիքով՝ դրոշմակնիքի առկայությունը անձնագրում կարևոր է, այլապես ինչու է դրվում: Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Աթաբեկ Դանիելյանի անձնագրում տարիներ առաջ կատարած ընտրության ժամանակ դրված դրոշմակնիքը դեռ առկա էր և ավելի ընթեռնելի էր, քան այսօր դրված դրոշմակնիքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter