HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Առաջիններից մեկը քվեարկած քաղաքացին ամենից շատ կարևորում է, որ երկրում հաստատվեն օրենք ու կարգուկանոն

Թիվ 4/22 ընտրատեղամասում (Արաբկիր) գրանցված է 1850 ընտրող: Աստղիկ Գյուլխանդանյանը ընտրատեղամասի ընտրողներից առաջիններից է, ով այսօր քվեարկեց: «Ես առավոտյան շատ շուտ եմ արթնանում՝ 6:30-7:00-ին, և իմաստ չուներ սպասել, հետո գալ, հերթեր կանգնել»,- ասաց նա:

Քվեարկելով իր նախընտրած քաղաքական ուժի օգտին՝ նա ամենից կարևոր է համարում, որ այդ ուժը երկրում հաստատի կարգուկանոն և օրենք: Նրան բավարարում է, թե ինչպես է անցած տարիներին աշխատել իր ընտրած ուժը:

Աստղիկ Գյուլխանդանյանը չի մասնակցել քարոզարշավի հանրահավաքներին, բայց ծանոթ է իր ընտրած ուժի նախընտրական ծրագրին: «Ես արդեն շատ վաղուց իրենց եմ քվեարկում, նոր չեմ ծանոթանում իրենց ծրագրի հետ»,- ասաց ընտրողը:

Աստղիկ Գյուլխանդանյանը քարոզարշավի ընթացքում մյուս կուսակցությունների նախընտրական ծրագրերին ևս ծանոթացել է: «Մեծամասնությամբ բոլորն էլ նույն բանն են ասում: Կա ընդունելի, կա՝ չընդունելի, այսինքն՝ կան բաներ, որոնք հասկանում ես, որ ի կատար չեն ածվի»,- ասաց նա:

Ընտրողը դժվարանում է ասել, թե արդյոք այս ընտրությունները լավ առումով կտարբերվե՞ն նախորդ ընտրություններից, բայց նշում է, որ քարոզարշավի մեկ ամսվա ընթացքում ամեն մի կուսակցություն ուզում էր իր նախընտրական ծրագիրը հասցնել ժողովրդին և «ոչ թե հակառակորդի վրա կեղտ լցնել», ինչը, նրա կարծիքով, գովելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter