Գյումրիի քաղաքապետի որդին օպերատորի ձեռքից վերցրել է տեսախցիկը
Ժամը 08:30-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից եւ Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում:
Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
Ինչպես հաղորդվում է դատախազության կայքում, Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել