HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22 տեղեկություն՝ ոստիկանության «Թեժ գծով»

Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ 2012 թ. մայիսի 5-ի ժամը 9.00-ից մինչև մայիսի 6-ի ժամը 9. 00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ԱԺ ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 22 տեղեկություն, որից 10-ը` ընտրացուցակներում քաղաքացիներին ներգրավելու վերաբերյալ: Մեկական տեղեկություն է ստացվել անձնագիր ստանալու, անձնագրի վավերականության ժամկետը անցնելու, ոստիկանության ծառայողի անհարգալից վերաբերմունքի, նախընտրական տեսահոլովակի ցուցադրման, ընտրակաշառք բաժանելու և այլ խախտումների վերաբերյալ:

Տեղեկությունների իսկությունը ճտելու ուղղությամբ ոստիկանությունը, կայքի հաղորդմամբ, անհապաղ ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter