HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսի արձանագրած ընտրախախտումները

23/34   08:45  

Դրախտիկի գյուղապետը մտել է տեղամաս, գյուղացիները մտնում են տեղամաս  հայտարարում են որ իրենք չունեն բավարար գրագիտություն և խնդրում են, որ գյուղապետն օգնի իրենց քվեարկել: Տեղի է ունենում բաց քվեարկություն: 

Աղբյուրը - Վստահված անձ, Վարդան Ջհանգիրյանի ընտրական շտաբի ներկայացուցիչ

 

Բոլոր ընտրատեղամասերում      08:30  

Ընտրատեղամասում անձնագրի վրա դրվող դրոշմակնիքը հօդս է ցնդում րոպեներ անց        

Աղբյուրը - Վստահված անձինք, քաղաքացիներ, ընտրական շտաբերի ներկայացուցիչներ

 

34/22   09:05   Կռիվ երկու մեծամասնական թեկնածուների ներկայացուցիչների միջեւ:

Աղբյուրը - Լևոն Բարսեղյան

34/23   8:12    

ԲՀԿ-ն ցանկացել է տեսախցիկ տեղադրել, ծեծկռտուք են սարքել, թույլ չեն տվել տեսախցիկ տեղադրել:   

Աղբյուրը - Լևոն Բարսեղյան

 

34/25   09:39  

«Կենտրոն» ՀԸ Լրագրողին եւ օպերատորին հանել են տեղամասից, «Շանթ» ՀԸ Աղբյուրը - «Ասպարեզ» ակումբ

 

05/08   8:40 քվեարկության խցիկում հայտնաբերվել է մեծամասնականն ընտրակարգի քվեաթերթիկի դատարկ ծրար։ Քվերակողներից մեկը, նկատելով խախտումը, պահանջել է արձանագրություն կազմել, սակայն ընտրական հանձնաժողովը հրաժարվել է դա անել՝ նշելով, որ ընդհանուր արձանագրություն կկազմի օրվա վերջում։      

Աղբյուրը – Հովհաննես Հովհաննիսյանի շտաբ

 

6/15 10:15 կինը փորձել է քվեարկել երկրից բացակայող իր տղայի փոխարեն: Կազմվում է արձանագրություն

Աղբյուրը - Ավետ Պողոսյանի շտաբ

 

6/21     10:10   քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել որ իր փոխարեն արդեն ստորագրված է

Աղբյուրը - Ավետ Պողոսյանի շտաբ

 

6/04     10:32   Տեղամասից` 88 և 56 համարի երթուղայիններով մարդիկ են բերում տեղամաս

Աղբյուրը - Ավետ Պողոսյանի շտաբ

 

6/07     10:32   Տեղամասի մուտքի մոտ հերթ է գոյացել

Աղբյուրը - Ավետ Պողոսյանի շտաբ

37, 38  ԼՂ Պաշտպանական Բանակի զինվորներին տարել են Սյունիքի մարզ քվեարկության: Բոլոր զինվորներին բաժանել են տարբեր գույների Գրիչներ, որպեսզի վերահսկեն քվեարկությունը:

Աղբյուրը - քաղաքացիներ

 

12/32, 12/33    ՕԵԿ-ի համակիրներ/անդամներ բռնվել են ընտրակաշառք բաժանելու պահին:

Աղբյուրը - Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբ

 

9/17 - Երևան, Կամոյի դպրոց, ընտրատեղամասի դիմաց կանգնած ավտոմեքենայից ընտրողներին տրվում են անձնագրերը, որոնցում սպիտակ թուղթ է երևում (ենթադրաբար քվեաթերթիկը)։

Աղբյուրը - Վստահված անձ Լուսիկ Հակոբյան

 

8/07     10:50   Քվեախցում քվեաթերթիկներ են տեղադրված

Աղբյուրը - Հելսինկյան Ասոցիացա

 

6/10     10:40   Ընտրատեղամաս է մտել լրագրող, ինչից հետո կուտակումը միանգամից դադարել է, դրսում կանգնածները հայտարարել են, որ լրագրողի գնալուց հետո կրկին կմտնեն ընրտատեղամաս:           

 

13/32   Շարունակում են անձնագրերը կնքել նախկին դրոշմակնիքով

Աղբյուրը - Մանուշակ Պետրոսյանի ընտրական շտաբ

 

9   10:18 Կոնդում հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչները ցուցակներով կանգնած են տեղամասերի մոտ նշումներ են կատարում և ուղղորդում մարդկանց:      

Աղբյուրը - Լևոն Զուրաբյանի շտաբ

 

9/05     10:23   տեղամասում կուտակումներ են թե ներսում, թե դրսում և հանձնաժողովի նախագահը չի կարողանում կառավարել մարդկանց հոսքը: Լևոն Զուրաբյանի վստահված անձը 9/05 տեղամասից հայտնեց, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդում է քվեարկության ժամանակ կողմնակի անձանց օգնության կարիք զգացող մարդկանց: Այս տեղամասում ևս կուտակումներ են: Մարդկանց հոսքն անկառավարելի է:

Աղբյուրը - Լևոն Զուրաբյանի շտաբ

 

9/16, 9/15   10:28 Կուտակումներտեղամասերի դիմաց:

Աղբյուրը - Լևոն Զուրաբյանի շտաբ, վստահված անձինք

 

24/26, 24/27, 24/28  Երեք տեղամասերում խլել են ԲՀԿ- ներկայացուցիչների տեսախցիկները,  Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց նկատմամբ բռնություն են գործադրել և հեռացրել ընտրատեղամասերից, որից հետո տեղի է ունեցել բաց քվեարկություն

Աղբյուրը - Սպարտակ Ջիվանյանի շտաբ

                                   

3/11     11:10   ՀՀԿ ներկայացուցիչը հարձակվել է Հայ ԱզգայինԿոնգրեսի վստահված անձ Լեւոն Ավետիսյանի վրա և սպառնացել հաշվեհարդար տեսնել ընտրություններից հետո: Դիմել հանձնաժողովի նախագահին  ոստիկանին, ովքեր պատասխանել են, որ դա նրանց գործը չէ:

Աղբյուրը - Մանուել Գասպարյանի շտաբ

 

39/27   Ռինդ գյուղի (Վայոց Ձոր) գյուղապետը մտել է տեղամաս եւ քարոզչություն է իրականացնում հօգուտ ՀՀԿ-ի եւ մեծամասնական թեկնածու Աշոտ Արսենյանի: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի վստահված անձինք:

Աղբյուրը - Ավետիք Ավետիսյանի շտաբ

 

11/08   12:31   Հանձնաոողովի նախագահը չի տալիս գրանցամատյանը:  ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել և գրանցել

Աղբյուրը - Արշակ Բանուչյանի շտաբ

 

38/38   Շիկահող գյուղի ընտրատեղամասում, թեեւ ըստ օրենքի ընտրատեղմասի մոտ` 50 մետր շառավղով մարդկանց կուտակումներ չպետք է լինեն, սակայն ժամը 12-ի դրությամբ 300-400 զինվորականներ են կանգնած տեղամասի մոտ, ովքեր պետք է քվեարկեն: Առկա է լուսանկար:       

 

37-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ընտրողները հայտարարել են, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, եւ քվեարկել են այլ քաղաքացիների օգնությամբ: Ընտրատարածքի մի շարք տեղամասերի մոտակայքում առկա են կուտակումներ:

Աղբյուրը - Վարազդատ Վարդազարյանի շտաբ

 

15/30   9:45 ՀՀԿ վստահված անձին ցույց է տվել, թե ում օգտին է քվեարկել

Աղբյուրը - Մկրտիչ Սափեյանի շտաբ

 

12/09   Հանրային տրանսպորտն օգտագործվում է քաղաքացիներին տեղամաս բերելու համար

Աղբյուրը - Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբ

 

7/12     12:42   ՏԸՀ քարտուղարը օգնել է ընտրողին քվեախցիկում, որտեղ վերջինս բարձրաձայնել է իր ընտրությունը` նշելով, որ ընտրում է Հանրապետական կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կատարված փաստը արձանագրել, ինչը հանձնաժողովը հրաժարվել է անել: Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է աձանագրություն:

Աղբյուրը - Նիկոլ Փաշինյանի շտաբ

 

7/23     12:26   Նիկոլ Փաշինյանի վստահված անձը տեղեկացրեց, որ ընտրողների քանակի վերաբերյալ տվյալները ՏԸՀ նախագահը բացի 3 ժամը մեկ ԿԸՀ-ին ներկայացնելուց, տեղեկությունները 2 ժամը մեկ հաղորդում է նաև ոստիկանությանը

Աղբյուրը - Նիկոլ Փաշինյանի շտաբ

 

7/08     11:05   տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ ժիգուլու մեջ ցուցակներով մարդիկ են նստած, որոնց պարբերաբար մոտենում են բնակիչներ: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո գնում են տեղամաս:           

Աղբյուրը - Նիկոլ Փաշինյանի շտաբ

 

7/26     10:30   Քվեախցիկում հայտնաբերվել է մեծամասնական առանց նշումի քվեաթերթիկ: Քիչ առաջ կազմվել է արձանագրություն, ստորագրել են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և Նիկոլ Փաշինյանի վստահված անձը:    

 

Աղբյուրը - Նիկոլ Փաշինյանի շտաբ

 

17/05   Տարածքային հանձնաոողովի նախագահը և հհկի վստահված անձը մեր վստահված անձին բռնությամբ մցրել են առանձին սենյակ և այդ ամանակ լցոնումներ

Աղբյուրը – Կոնգրեսի ընտրական շտաբ

 

17/08   12:00   Ընտրողը եկել է և հայտնաբերել, որ իր փոխարեն ուրիշի անձնագրով արդեն քվեարկել են:      

Աղբյուրը – Կոնգրեսի ընտրական շտաբ

 

17/11   Պետ համարանիշով մեք202 SU 01 փող է բաժանում ընրտատեղամասի դիմաց 

Աղբյուրը – Կոնգրեսի ընտրական շտաբ

 

17/42   Կրկնակի քվեարկության դեպք, կազմվել է արձանագրություն       

Աղբյուրը – Կոնգրեսի ընտրական շտաբ

 

11/08   12:31  Հանձնաոողովի նախագահը չի տալիս գրանցամատյանը:  ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել և գրանցել

Աղբյուրը – Արշակ Բանուչյանի շտաբ

 

17/21   170 քվեաթերթիկ կնքվել է երեքի փոխարեն չորսով, կազմվել է արձանագրություն, բայց արդեն քվեարկած է եղել:

Կոնգրեսի ընտրական շտաբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter