ՀԱԿ թեկնածուն գրավոր բողոք է ներկայացրել
Այսօր Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողով գրավոր դիմում-բողոք է ներկայացրել մեծամասնական թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանը: «Հետքի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ բողոքը վերաբերում է անձնագրերոմ դրոշմակնիքների շուտ անհետանալուն:
«Որոշ տեղամասերում լուծույթը փոխվել է սովորական թանաքով, սակայն ոչ բոլոր ընտրատարածքներում է խնդիրը կարգավորվել: Մի քանի հանձնաժողովների նածագահներ ուղղակի հրաժարվում են լուծույթը փոխել թանաքով»,-ավելացրեց Ս. Հովհաննիսյանը:
Թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովից տեղեկացրին, որ թեկնածուի դիմումն արդեն ուղարկվել է ԿԸՀ:
Ուշագրավ է նաեւ ՀԱԿ-ի վստահված անձանց հաղորդած՝ Արմավիր քաղաքի բոլոր 16 տեղամասերում ընտրողների թվի վերաբերյալ տեղեկությունը:
Ըստ Սեդրակ Հովհաննիսյանի՝ ժամը 12-ի դրությամբ միայն Արմավիր քաղաքում արդեն ընտրել է 4000 ընտրող: Ըստ նրա՝ այդ թիվը չափազանց մեծ է: «Քաղաքացիներին դրսում վերահսկում են եւ բերում են տեղամասեր, չգիտեմ, միգուցե ընտրողների թվի մեծությունը պայմանավորված է նաեւ կրկնակի քվեարկություններով»,- ավելացրեց պատգամավորության թեկնածուն:
Տարածքային ընտրական հանձնաժողովից էլ տեղեկացրին, որ 73 հազար 557 ընտրողից 11.30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 8666 քաղաքացի, որից 2436-ը՝ Արրմավիր քաղաքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել