HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Թիվ 9/17 ընտրատեղամասի ընտրողները դժգոհում են հերթերից և ոչ ընդարձակ սրահից

Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 9/17 ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ ընտրողների կուտակումներ ու հերթեր կային: Երեք քվեախցիկները տեղադրված էին 2-րդ հարկում, և ընտրողներից ոմանք ստիպված էին սպասել 1-ին հարկում, մինչև իրենց հերթը հասնի:

Հերթում սպասող կանանցից մեկը դժգոհեց, որ սպասում է արդեն մոտ 10 րոպե, և 2-րդ հարկի սրահն էլ ընդարձակ չէ: Սպասողներից մեկն էլ ասաց, որ ուրախալի է, որ հերթ է. ուրեմն շատ մարդ է մասնակցում ընտրություններին:

9/17 ընտրատեղամասում գրանցված է 1756 ընտրող: Տեղամասային հանձնաժողովի նախագահ Հրաչյա Մարկոսյանը «Հետքին» հայտնեց, որ ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է մոտ 380 ընտրող:

Հրաչյա Մարկոսյանն ասաց, որ իրենց ընտրատեղամասում թանաքի ցնդելու խնդիր չի եղել, բայց իրենց զգուշացրել են, և իրենք փոխել են թանաքը. այժմ դպրոցի թանաքն են օգտագործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter