HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Տիգրան Սարգսյանին՝ ստեղծված են բոլոր պայմանները, որ ընտրախախտումներ չլինեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընտանիքի՝ կնոջ, երեխաների և թոռնուհու հետ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Մեր առաջին ակնկալիքն այն է, որ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կատարեն իրենց պարտքը: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության դաշտում, թույլ չտրվեն խախտումներ: Համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները, և մեր ընտրողները գոհ են լինելու ընտրական ողջ գործընթացից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter