HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ՀԱԿ վստահված անձ. «Սա ոչ թե ընտրություն էր, այլ բացահայտ ուղղորդված քվեարկություն»

Թիվ 2/07 (Նոր Նորք) հանձնաժողովի նախագահ Արմանուշ Միրզոյանը քվեարկության ընթացքը դրական է գնահատում, ասում է՝ «իդեալական ընտրություններ են», իսկ կուտակումներ եթե եղել են, ապա, ըստ նրա՝ ընտրատեղամասի դռնից դուրս, ինչը պայմանավորված է ընտրողների ակտիվությամբ:

Սակայն ՀԱԿ վստահված անձ Ռուզաննա Կարապետյանը նշեց, որ սա ոչ թե ընտրություն էր, այլ բացահայտ ուղղորդված քվեարկություն. «Մարդկանց հերթով, շարքով-կարգով, մեքենաներով բերում են, միչեւ դռնից ներս մտնելը ասում, թե ում պիտի քվեարկեն, բնականաբար՝ միայն հանրապետականների օգտին, ու մարդիկ գալիս ձեւական քվեարկում են»:

Նա նշեց, որ «ՀՀԿ վստահված անձը պարբերաբար դուրս է գալիս եւ ինչ-որ մարդկանց, այսինքն՝ ընտրողների հետ մտնում ներս»: Հանրապետական կուսակցության վստահված անձ Քնարիկ Զատիկյանը, սակայն, հերքեց որեւէ մեկին ուղղորդելու կամ մարդկանց ընտրության բերելու փաստը՝ նշելով, որ ընդամենը մի քանի անգամ այն բանից հետո, երբ իր փոխարինողը եկել է, կարճ ժամանակով տարածքից դուրս է եկել, բայց ոչ մեկին ոչ բերել է ընտրության, ոչ ուղղորդել: Ընտրության ողջ գործընթացը լուսանկարահանվում է «Կենտրոն» հ/ը նկարահանող խմբի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter