HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արթիկում ընտրությունների ընթացքը հանդարտ է

Թիվ 36 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ «Հետքին» փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ժամը 14-ի դրությամբ գրանցված 55 հազար 555 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 22 հազար 293 հոգի, այսինքն՝ ընտրողների 40 տոկոսը: Որեւէ ահազանգ հանձնաժողովը ժամը 16-ի դրությամբ որեւէ ընտրատեղամասից չի ստացել: Միակ խնդիրը կապված է եղել անձնագրի համար նախատեսված թանաքի հետ, որն ընտրությունները սկսվելուց մեկ ժամ անց կարգավորվել է:

Արթիկում գործող ՀԱԿ նախընտրական շտաբի համակարգող Գոռ Աթոյանը որպես ահազանգ նշեց միայն թանաքի հետ կապված խնդիրները: Նրա հավաստամամբ՝ մինչ այս պահը ամեն ինչ խաղաղ է, որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, որեւէ ահազանգ չեն ստացել: Ունեին ուրախալի լուր: Պատգամավորության թեկնածու Պետրոս Մակեյանի որդու ընտանիքում այսօր առավոտյան ժամը 8-ին համալրում էր տեղի ունեցել, ծնվել էր աղջիկ երեխա:

Թիվ 36 ընտրատարածքի 38 ընտրատեղամսում, որը տեղակայված է Ձորակապ գյուղի միջնակարգ դպրոցում, գրանցված 855 ընտրողից ժամը 15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 370 ընտրող:

36/35 ընտրատեղամասում, որը տեղակայված է Մարալիկ քաղաքում, նույն ժամի դրությամբ գրանցված 1873 ընտրողից 750-ն արդեն մասնակցել էին քվեարկությանը: 36/27 ընտրատեղամասում, որ տեղակայված է Արթիկի շրջանի Սարատակ գյուղում, գրանցված 970 ընտրողից ժամը 16:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 545 ընտրող:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter