HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Թիվ 9/19-ում բացահայտել են գաղտնիքը. իրենց դրած դրոշմակնիքները չեն ցնդում

Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 9/19 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հայկ Գրիգորյանն ասում է, որ այս դրոշմակնիքներն ինքը թղթի վրա փորձնական դրել է առավոտյան ժամը 9:30-ին, և ժամը 17:30-ի դրությամբ դրանք դեռ չեն ցնդել. միայն չնչին չափով գույնը փոխել են:

Նրա խոսքերով՝ իրենց ընտրատեղամասում դրոշմակնիքները չեն ցնդել՝ թանաքը ճիշտ օգտագործելու շնորհիվ:

«Ճիշտ օգտագործելու դեպքում սա մինչև վաղը կմնար, կամ նույնիսկ կարող է մինչև մյուս օրը: Հասարակ մի օրինակ բերեմ, որ պատկերացնեք: Թանը երբ վերցնում ես խմելու, նստվածք է, չէ՞, տալիս. պիտի խառնես, նոր խմես: Շատերը, առանց խառնելու, միանգամից թանաքը լցրել են թանաքամանի մեջ, ինքը շատ թույլ մասսան է եղել ու միանգամից ցնդել է: Լավ խառնելու, թափահարելու դեպքում երբ լցնում ես թանաքը, [չի ցնդում]»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ առավոտյան իրենց ընտրատեղամասում մի քանի ընտրող քվեարկել էր, որից հետո թանաքը ոչ թե ցնդել էր, այլ գունաթափվել: Դրանից հետո իրենք հասկացել են, թե որն է խնդիրը, և մինչ թանաքամանը լցնելը թափահարել են թանաքը:

Թիվ 9/19 ընտրատեղամասում գրանցված է 1849 ընտրող:

Մեկնաբանություններ (1)

hay mard
Gallup International կազմակերպությունը հրապարակել է Exit-poll-ի արդյունքները- nman arciunqner bacarvum e lini, haykakan 90% internet sayterum nman harcumner kan u aynter patker@ bolorovin hakarakn e, ՀՀԿ-ն lavaguyn depqum errord terum e @ntanum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter