HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Թիվ 9/19 ընտրատեղամասում քվեարկել է ընտրողների մոտ կեսը

Թիվ 9/19 ընտրատեղամասում գրանցված 1849 ընտրողից ժամը 17:30-ի դրությամբ քվեարկել է 930-ը:

Ժամը 13-ի սահմաններում Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 9/19 ընտրատեղամասը ծանրաբեռնված է եղել ընտրողներով, թեև, տեղամասային հանձնաժողովի նախագահ Հայկ Գրիգորյանի խոսքերով, կուտակումներ չեն եղել, իսկ ժամը 17:30-ին ընտրատեղամասում հանդարտ վիճակ էր:

«Ժողովրդի մի մասը էստեղ չի, իսկ ընտրողների մեծ մասը, ով աշխատանքի չի, ում հարմար է, արդեն եկել-գնացել են: Քիչ մասն է մնացել. էլի կգան»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Այս ընտրատեղամասում քվեարկած Լիլիթ Հայրապետյանը վերջերս է դարձել 18 տարեկան և այսօր առաջին անգամ էր մասնակցում ընտրություններին:

Լիլիթն ասաց, որ խորությամբ ծանոթ չէ իր ընտրած թեկնածուի ծրագրերին, ինքը չի մասնակցել նախընտրական քարոզարշավի ակցիաներին, և տվյալ թեկնածուի մասին իր կարծիքը ձևավորվել է հեռուստատեսության, որոշ չափով նաև համացանցի հաղորդած տեղեկություններից: Լիլիթը հեռուստատեսությունից համոզվել է, որ «մարդը էլի ինչ-որ մի բան անում է»:

Լիլիթն ապագա դիզայներ է: Նրա համար ամենակարևորն այն է, որ Հայաստանն առաջադիմի, և աշխարհում հարգեն Հայաստանն ու նրա պատմությունը: Իսկ դրա համար, Լիլիթի կարծիքով, շատ կարևոր է սովորելը:

«Ես ինքս ուսանող եմ ու ինչքանով որ սովորում եմ, տեսնում եմ, թե շրջապատում ինչ է կատարվում: Սովորելու առումով էդքան էլ ուժեղ չենք: Մարդիկ լավ չեն սովորում, որից էլ ապագայում շատ ու շատ բաներ են կախված: Կուզենամ, որ շատ սովորեն»,- ասաց Լիլիթը:

Նա կարծում է, որ այն ուժը, որի օգտին քվեարկեց, կկարողանա նպաստել նրան, որ Հայաստանում ուսանողներն ավելի շատ սովորեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter