HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քվեաթերթիկների հաշվարկը սկսվել է թիվ 7/26 ընտրատեղամասում

Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված թիվ 7/26 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սարվարդ Սահակյանը հավաստմամբ ընտրատեղամասի 1876 ընտրողից ընտրությանը մասնակցել են 1061 ընտրող: Սարվարդ Սահակյանը Հետքին հայտնեց, որ ընտրություններն անցել են շատ հանգիստ, որեւէ խախտում չի արձանագրվել: Նույնը փաստեց նաեւ ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Հրանտ Տեր-Աբրահամյանը, սակայն հավելեց. «Ակնհայտ է, որ մարդկան ուղղակի բերում էին ընտրության, առավոտյան 7.30-ից ընտրողները հերթ էին կանգնել ընտրատեղամասի մոտ, այդ հերթը դադարեց մոտավորապես 2.30-ին»:
Ընտրատեղամասի դռներն այս պահին փակ են: Քվեների հաշվարկին մասնակցում է ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Վարդանյանը: Այս պահին ընտրատեղամասը շրջապատված է շքեղ ավտոմեքենքներով եւ 20-30 երիտասարդներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter