HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ընտանեկան քվեարկություն. հարս, սկեսուր՝ նույն քվեախցիկում

Թիվ 25/33 ընտրատարածքում, որը գտնվում է Կոտայքի մարզի Լեռնանիստ (Վերին Ախտա) գյուղում, մարդիկ քվեախցիկներ էին մտնում մի քանի հոգով: Դեպքը նկարահանելու ընթացքում միայն ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Հայրապետյանն անհանգստացավ՝ հարցնելով, թե «այդտեղ ինչ կա նկարելու»: Քվեախցիկում մի քանի հոգով ընտրություն կատարելու դեպքերից ոչ մեկը ընտրախախտում չհամարվեց, և չկազմվեց արձանագրություն:

 Այն հարցին, թե ինչու դեպքերը չեն որակվում որպես ընտրախախտում, Հ. Հայրապետյանը պատասխանոևւմ էր. «Ռուսական կրթություն ունի, չի կարող ինքնուրույն ընտրել», «Տեսողությունն է վատ»: Բայց քանի որ նմանատիպ դեպքերը կրկնվում էին անընդհատ, հանձնաժողովի նախագահը ստիպված եղավ գտնել մեկ այլ պատճառաբանություն, որը օրենքի շրջանականերում հնարավոր չէ տեղավորել. «Նրանք մի ընտանիքից են»:

 Քվեախցիկում նույնիսկ երեք հոգով քվեարկման դեպք եղավ, երբ միաժամանակ ընտրում էին ամուսինը, կինը, սկեսուրը: Թեկնածուների վստահված անձանցից մեկը կատակեց, թե ամբողջ ընտանիքը մի քվեախցիկում է, բայց այդպես էլ ոչ մի կողմից դժգոհություններ չեղան: «Հարս-սկեսուր» զույգերի՝ նույն քվեախցիկում ընտրելը սովորական երևույթ էր. դրա վրա չէին զարմանում ոչ հանձնաժողովի անդամները, ոչ թեկնածուների վստահված անձինք: «Դե, խարս ա, կօգնի»,- բացատրում էին նրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter