ԿԸՀ-ի տվյալներով՝ ՀԱԿ-ը հազիվ հաղթահարում է ԱԺ մտնելու 7 տոկոսանոց շեմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առցանց թարմացնում է ընտրությունների արդյունքները: Այս պահի դրությամբ ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ձայների 44,07 %-ով առաջատարն իշխող Հանրապետական կուսակցությունն է, երկրորդ տեղում՝ 30,29 %-ով ԲՀԿ-ն, երրորդում՝ ՀԱԿ-ը (7,08 %), չորրորդում՝ «Ժառանգություն» կուսակցությունը (5,77 %), հինգերորդում՝ ՀՅԴ-ն (5,69 %), վեցերորդ տեղում ՕԵԿ-ն է՝ 5,47 %-ով, յոթում՝ Կոմկուսը (1,06 %), ութում՝ Դեմկուսը (0,37 %) եւ իններորդ տեղում՝ Միավորված հայեր կուսակցությունը (0,21 %):
Մշակված տեղամասերի ընդհանուր քանակը 1941 է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած առցանց թարմացումներին կարող եք հետևել այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել