Հեռուստացույցը պայթել է
Մայիսի 4-ին՝ Ժամը 12:42-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 16 տան բնակիչներ` 1968 թ. ծնված Լալա Ղազարյանի և 1991 թ. ծնված Գարեգին Դանիելյանի կողմից հեռուստացույց նորոգելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն:
Լ. Ղազարյանը և Գ. Դանիելյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն։ «Տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել»,- հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել