Ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվեցին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հենց նոր ամփոփեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքում ձայների 44,05 %-ով առաջատարն իշխող Հանրապետական կուսակցությունն է, երկրորդ տեղում՝ 30,20 %-ով ԲՀԿ-ն, երրորդում՝ ՀԱԿ-ը (7,10 %), չորրորդում՝ «Ժառանգություն» կուսակցությունը (5,79 %), հինգերորդում՝ ՀՅԴ-ն (5,73 %), վեցերորդ տեղում ՕԵԿ-ն է՝ 5,49 %-ով, յոթում՝ Կոմկուսը (1,06 %), ութում՝ Դեմկուսը (0,37 %) եւ իններորդ տեղում՝ Միավորված հայեր կուսակցությունը (0,20 %):
Մշակվել են բոլոր՝ 1982 տեղամասերի արդյունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել