Անահիտ Բախշյան. «Ժողովրդի մի հատվածը դարձավ նախիր»
Ինչպես հայտնի է, թիվ 12 ընտրատարածքում նախնական արդյունքներով հաղթող է ճանաչվել ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը: Այս ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հասարակության այն տոկոսը,
որի շնորհիվ քրեաօրենսդիր համակարգն ամրացավ, իր 5 տարիները պարզապես վաճառեց եւ փոխարենը բերանը փակեց «սկոչով»:
«Իրենք այլեւս իրավունք չունեն բողոքելու, իրավունք չունեն պատգամավորից ինչ-որ պահանջ ունենալու, դիմում գրելու, խնդրելու: Իրենք իրենց իրավունքները վաճառեցին մինչեւ վերջ, եւ այս իրավիճակից շատ վատ հոտ է գալիս: Իրենք արդեն երկիրը վաճառեցին մեր երեխաներին, թոռներին, մեր ապագան: Իրենք արժանի են այս վիճակին եւ ավելի վատ վիճակի: Ժողովրդի այդ հատվածը դարձավ նախիր եւ պիտի իր կարգավիճակը ճանաչի եւ ընդհանրապես պիտի լռի, չփորձի բարձրաձայնել եւ բողոքել, պահանջել, ասել՝ վատ եմ, չունեմ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Նրա ասելով` պատգամավորության թեկնածուները մարդկանց գնեցին եւ ասացին, որ չփորձես 5 տարի ինձ անհանգստացնել, պահանջել, բողոքել, որովհետեւ քո ձայնը գնել եմ եւ դրա դիմաց տվել եմ 10 հազար դրամ:
«Ես չեմ կոտրվում: Բայց ինչպես խոստացել էի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ, շնորհավորում եմ թիվ 12 ընտրատարածքում ընտրված Լյովա Խաչատրյանին: Ճիշտ է, ինքը ձայն գնողների մեջ է, ինքն այդ ձայները չվաստակեց, բայց ինձ համար ավելի լավ է ինքը, քան Մասումյանը»,- հավելեց Անահիտ Բախշյանը:
Նրա ասելով` իր հետագա անելիքը դեռ չի որոշել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել