HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորընտիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացառում է կուսակցական դառնալը

Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել փաստաբան Էդմոն Մարուքյանը՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանից:

Էդմոն Մարուքյանն ինքնաառաջադրված թեկնածու է, և որևէ քաղաքական ուժ նրան չէր սատարում: Նորընտիր պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք շարունակելո՞ւ է խորհրդարանում գործել անկախ, թե՞ որևէ խմբակցության կազմում է լինելու:

«Ես անկուսակցական եմ, ինձ տեսնում եմ անկախ պատգամավորի և քաղաքացիական հասարակության շահերը ներկայացնող անձի դերում և դրա շրջանակներում պատրաստ եմ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է խմբակցություններից որևէ մեկի կազմում ընդգրկվելուն, ապա Էդմոն Մարուքյանը դա ոչ բացառեց, ոչ էլ հաստատեց: «Ես որևէ բան չեմ բացառում, բայց բացառում եմ, որ որևէ կուսակցության անդամ կդառնամ: Ես ներկայացնելու եմ քաղաքացիական հասարակության շահերը, որը ոչ ընդդիմադիր է, ոչ իշխանական»,-ավելացրեց նորընտիր պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter