11:25, 8 մայիսի, 2012Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել փաստաբան Էդմոն Մարուքյանը՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանից:
Էդմոն Մարուքյանն ինքնաառաջադրված թեկնածու է, և որևէ քաղաքական ուժ նրան չէր սատարում: Նորընտիր պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք շարունակելո՞ւ է խորհրդարանում գործել անկախ, թե՞ որևէ խմբակցության կազմում է լինելու:
«Ես անկուսակցական եմ, ինձ տեսնում եմ անկախ պատգամավորի և քաղաքացիական հասարակության շահերը ներկայացնող անձի դերում և դրա շրջանակներում պատրաստ եմ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է խմբակցություններից որևէ մեկի կազմում ընդգրկվելուն, ապա Էդմոն Մարուքյանը դա ոչ բացառեց, ոչ էլ հաստատեց: «Ես որևէ բան չեմ բացառում, բայց բացառում եմ, որ որևէ կուսակցության անդամ կդառնամ: Ես ներկայացնելու եմ քաղաքացիական հասարակության շահերը, որը ոչ ընդդիմադիր է, ոչ իշխանական»,-ավելացրեց նորընտիր պատգամավորը:
Մեկնաբանված
Կարդացված
22.05.2013
դիտվել է 3585 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2992 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2381 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2304 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
21.05.2013
դիտվել է 1170 անգամ
Լոռիում հողի տակից հանում են ջրատար խողովակները
20.05.2013
դիտվել է 1168 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ