Արցախում տոնում են Շուշիի ազատագրման 20-ամյակը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստեփանակերտում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի իշխանությունների, իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության և արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Շուշի, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել տանկ-հուշարձանի պատվանդանին և Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանը Շուշիում ներկա է եղել նաև ժողովրդական տոնախմբությանը ևս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել