HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ադիբեկյանը ընտրողին «բերելու մոմենտը» հաշվի չէր առել

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ ապրիլի 29-ի դրությամբ իր տվյալներով ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններում կստանա քվեների մինչեւ 40, ԲՀԿ-ն՝ 35, իսկ ՀԱԿ-ը 10 տոկոսը:

«Մյուս 3 կուսակցություններին մնում է 15 տոկոս, բայց նրանց մեջ կան 6-ից 6,5 տոկոսի հավակնողներ: Չորրորդը լինելու հնարավորություն ռեսուրսային առումով ունի ՕԵԿ-ը, բայց հեղինակության առումով՝ ՀՅԴ-ն: «Ժառանգությունը» կարող է արհեստական խաղի վիճակի մեջ գտնվել»,- նշել էր սոցիոլոգը:

Այսօր Ադիբեկյանն ասում է, որ վերոնշյալ տվյալները հրապարակելուց հետո ինքն անցկացրել է եւս մեկ հարցում եւ վերջնական տվյալներով գրեթե նույնությամբ ստացել այն արդյունքը, որն արձանագրել է ԿԸՀ-ն իր նակնական հաշվարկով:

«Այնպես որ, ես չեմ սխալվել: Մեր սխալանքի սահմանը կազմում է 1-2 տոկոս, որը ես չեմ անցել՝ կանխատեսելով, որ ՀՀԿ-ն կստանա 42-45 տոկոս, իսկ ԲՀԿ-ն՝ 30-32: Նաեւ կռահեցինք, որ ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը 5,5-ից մինչեւ 6 տոկոս են ստանալու,- ասում է Ադիբեկյանը:- Այս հարցումը մենք արել ենք ապրիլի 29-ին եւ 30-ին, եւ ես այդ տվյալները ոչ մեկին չեմ տվել, որովհետեւ հրապարակելու իրավունք չունեի: Իսկ Ձեզ հայտնել եմ նախնական տվյալները, որոնք հետո մշակվել են»:

Սոցիոլոգ Ադիբեկյանը «Հետքին» նաեւ ասել էր, որ տարբեր ապրանքների սպառման, կոմունալ վճարումների՝ լույսի, ջրի վարձավճարուների ցուցանիշները հաշվարկելով՝ պարզել է, որ «ամենալավատեսական թվով՝ ՀՀ բնակչությունը 2,7 մլն է, իսկ ընտրողների օպտիմալ թվաքանակը 2 մլն է, որից լավագույն դեպքում ընտրությանը կմասնակցի 1 մլն 200 հազարը»:

«Դե, մենք ակնկալում էինք 60 տոկոս ակտիվություն, ընդ որում՝ ես ասել եմ, թե ով է գալու ընտրության, ոչ թե՝ ում են բերելու: Դե, բերելու մոմենտ էլ կա: Չնայած՝ մենք էլ էինք դա կանխատեսում, բայց ես չէի կարծում, որ կարող է էդքան շատ բերեին, որովհետեւ դրա համար բավականին մեծ ճիգեր են պետք եւ ֆինանսական կարողություններ»,- ասում է նա:

Իսկ ընտրություններից հետո տիրող արտասովոր լռությունը, ըստ Ադիբեկյանի, պայմանավորված է շոկով, քանի որ քաղաքական ուժերից միայն մեկը՝ ՀՀԿ-ն է հասել իր նպատակներին. «Մնացածն իրենց նպատակներին չեն հասել եւ հիմա չգիտեն, թե ինչ անեն եւ ոնց արդարանան իրենց ընտրողների առջեւ, որովհետեւ վերջիններս հավատացել են տվյալ քաղաքական ուժերի կարգախոսներին, կոչերին եւ խոստումներին, իսկ հիմա դա տեղի չի ունեցել»:

Մեկնաբանություններ (2)

Նազիկ
Ադիբեկյանին ասում են,որ ասի:Թե չէ նա հո գուշակ չի:Հարցումներն ուրիշ արդյունք են ցույց տալիս,բայց որպեսզի Սուտիբեկյանը սուտ դուրս չգա,իրա խաթեր նկարում են:
drizzlebrain
Էլ ինչի են ընտրություն անում, էդքան ահռելի միջոցներ վատնում այս աղքատ երկրում; հենա ոնց Ադիբեկյանն անսխալ ասում է, թող էդպես էլ ԱԺ-ն կազմավորեն: Պարզ ու թափանցիկ ինչպես ջուրը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter