HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց. երկնքից մարդիկ են իջել ու քվեարկել ՀՀԿ-ի օգտին՝ ապահովելով 102 % մասնակցություն

Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հետընտրական առաջին հանրահավաքը: Այն այնքան էլ մարդաշատ չէ, չնայած մարդկանց հոսքը դեպի հրապարակ այս պահին շարունակվում է:

Հանրահավաքը վարում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա իր խոսքում նշեց, որ այս ընտրությունների ամենամեծ կեղծիքը կապված է ընտրացուցակների հետ, ընդ որում՝ ամենախայտառակ պատկերը գրանցվել է մարզերում, քանի որ ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Երևան քաղաքում, ուր կենտրոնացած է բնակչության մեջ մասը, ընտրություններին մասնակցել է մոտ 400 հազար մարդ, իսկ մայրաքաղաքից դուրս ՝ 1մլն 200 հազար:

Արամ Մանուկյանը թվարկեց մարզերում տեղակայված տարբեր ընտրատեղամասերում գրանցված ընտրողների մասնակցության պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 80-95 տոկոս:

Ավելին, Վայքի տեղամասերից մեկում քվեարկել է ընտրողների 100 տոկոսը, իսկ Արագածոտնի մարզում՝ մարզպետի հարազատ գյուղում, ռեկորդ է գրանցվել. քվեարկել է գյուղի բնակչության 102 տոկոսը:

«Ցուցակում կա 84 մարդ, այսինքն՝ այդքան մարդ ոչ թե ապրում է, այլ գրանցված է որպես ընտրող, բայց մայիսի 6-ին քվեարկել է 86-ը»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ երկնքից մարդիկ են իջել և քվեարկել գործող իշխանության օգտին:

Այժմ ելույթ է ունենում ՀԱԿ համամասնական ցուցակի 7-ր տեղը զբաղեցնող թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter