HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նիկոլը գնում է խորհրդարան

7-րդ ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանը, քիչ առաջ ողջունելով Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին, նշեց, որ եթե մինչև մայիսի 6-ն ինքը խոսում էր «լֆիկական Օսվենցիմի» մասին, ապա այժմ Հայաստանը նմանվում է «քոչարյանասերժական Օսվենցիմի»:

Փաշինյանը, կոչով դիմելով այդ «Օսվենցիմում» գերված եղբայրներին, նշեց, որ իրենք ազատագրելու են Հայաստանը ռեժիմից և հասնելու են գլխավոր նպատակին՝ քաղաքական հեղափոխության:

Նա նաև շնորհակալություն հայտնեց իրեն և Կոնգրեսին ձայն տված բոլոր քաղաքացիներին, շեշտեց, որ Կոնգրեսը օգտագործելու է ստացած բոլոր մանդատները, և անձամբ ինքն ամեն ինչ անելու է Կոնգրեսի ու իր քաղաքական նպատակներին հասնելու և ժողովրդին ծառայելու համար:

Այս խոսքերը բուռն ոգևորություն առաջացրին հանրահավաքի մասնակիցների շրջանում: Փաշինյանը ընթերցեց նաև ՀԱԿ-ի մեծամասնական բոլոր թեկնածուների անունները ժողովրդի ծափահարությունների ներքո:

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և իրեն ցանկանում հաջողություններ ԱԺ-ում: Թեև կոճակ սեղմողների ու ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ քյարվանսարա դառձած «նոր» (նույն կոտրած տաշտակ) ԱԺ-ում ԱՆԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ անհավասար պայքար է սպասվում: Այսպիսի ԾԱԽՎԱԾ «ընտրություններում» խորհրդարան մտնելն արդեն քաղաքական հաղթանակ է. ու ոչ քիչ: ՊԱՅՔԱՐԵՔ ԱՄԵՆ տեղ: ՀՀԿ-ն փուչիկ է-մեջը ԴԱՏԱՐԿ , իսկ պայթել/թսկելը -ՍՈՍԿ ԺԱՄԱՆԱԿԻ հարց:
VV
Nikol gna xorhrdaran, Bulkineri dem@ menak du kpages!!!!!! Menak mi ban chaskaca ba hima vor Bulkin mna nuin texum inch piti ani noric gna OEK??? Bayc Artur@ dzev chi iran het @nduni tekuz ev ays angam el poxov!!:)
Ընթերցող
Նիկոլի, Սասունի, Զուրաբյանի, մյուսների մասին չեմ կարող ասել խորհրդարան մտնելը պարտադիր է:
Մլեհ Իշխանեան
Նիկոլին կ՚ուզեմ տեսնել ՀՀ Նախագահի պաշտօնին. 7 ամիս յետոյ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter