HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզի դատախազը հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները

«Գալա» հեռուստաընկերության՝ 2012թ. մայիսի 6-ին ցուցադրած տեսանյութի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ են հավաքված և ըստ հեռուստաընկերության հաղորդման՝ ընտրակաշառք են բաժանում:

Ընտրակաշառք բաժանելու հանգամանքը պարզելու, ավտոմեքենայի մեջ գտնված և դրա շուրջ հավաքված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար 06.05.2012թ. Շիրակի մարզի դատախազը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վ. Շաշիկյանին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:

Նկատի ունենալով, որ մինչ օրս նշված անձանց ինքնությունները չեն պարզվել և քննության չեն ներկայացվել՝ Շիրակի մարզի դատախազը 08.05.2012թ. կրկին հանձնարարել է սեղմ ժամկետում ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում գտնված և ավտոմեքենայի շուրջ հավաքված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter