HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լևոն Զուրաբյան. «Պառլամենտում ջարդելու ենք, խորհրդարանում դրանք քուն ու դադար չեն ունենալու»

Քիչ առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ համադրելով ՀԱԿ վստահված անձանց, Միասնական շտաբի, անկախ դիտորդների և լրագրողների դիտարկումները, ընտրությունները կարելի է համարել լիովին կեղծված:

Ըստ նրա՝ նախօրոք կազմակերպած բազմաթիվ քվեարկողների բրիգադներ հրահանգավորված մայիսի 6-ի առավոտյան՝ ժամը 8-ին, ընտրատեղամասերում էին: Սա այն դեպքում, երբ անձնագրերում դրված կնիքի թանաքը 20 րոպեում անհետանում էր, մինչդեռ օրենքի պահանջով՝ այն պետք է անձնագրերում մնար 12 ժամ: Այսինքն՝ տվյալ մարդիկ ներդրվել են «կարուսելի» մեջ:

Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ ընտրակաշառքի, սպառնալիքների զուգորդմամբ, տեղի են ունեցել բազմակի քվեարկություններ, ինչի հետևանքով մոտ 500 հազար ձայն ավելացվել է ՀՀԿ-ի օգտին, 50 հազարական ձայն էլ՝ 2 կուսակցությունների օգտին: Զուրաբյանը նշեց, որ թեև հանրահավաքին մասնակցողներիը կռահում են, թե որ կուսակցությունների մասին է խոսքը, այնուամենայնիվ, ինքը հիշյալ կուսակցությունների անունները կհրապարակի ՀԱԿ-ի ուսումնասիրությունների ավարտից հետո, որպեսզի իրենց հայտարարությունները որևէ մեկին հանկարծ չթվան մերկապարանոց:

ՀԱԿ համակարգողը նաև ասաց, որ նորմալ ժողովրդավարական երկրներում խորհրդարանական ընտրություններին սովորաբար մասնակցում է ընտրողների 40-50 տոկոսը: Մինչդեռ Սերժ Սարգսյանի ռեժիմը ստեղծել է այնպիսի մի հանցավոր համակարգ, որի գոյության պայմաններում յուրաքանչյուր ընտրության ժամանակ կարող է ապահովել ոչ միայն իր վերարտադրությունը, այլև իր ուզած կուսակցություններին բերել խորհրդարան:

Նա նշեց, որ պետք է պատերազմ հայտարարել այս իշխանություններին՝ համախմբվելով ՀԱԿ-ի շուրջ, կռիվ տալ բոլոր ճակատներում՝ և փողոցում, և խորհրդարանում, որովհետև «եթե սրանց իշխանությունը շարունակվի, ազգի սերուցքը երկիրը լքելու է»:

Ըստ նրա՝ թեև ոմանց թվում է, թե կատարվածը մեծ բան չէ, այնուամենայնիվ, ՀԱԿ-ի՝ խորհրդարան անցնելով, բացվել է մի դուռ, որի շնորհիվ՝ «պառլամենտում ջարդելու ենք, խորհրդարանում դրանք քուն ու դադար չեն ունենալու»:

Զուրաբյանն անդրադարձավ նաև մայիսի 6-ի ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականներին՝ նշելով, որ առաջին անգամ վերջիններիս զեկույցներում գրված չէ, որ այս ընտրություններն առաջընթաց էին նախորդի համեմատ ու համապաստասխանել են միջազգային չափանիշներին, կամ որ եղել են ազատ և արդար. «Նրանք չեն ասել, որ կեղծիքների ծավալները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, այսինքն՝ նրանք էլ են ապշած կեղծիքների մասշտաբներից»:

Մեկնաբանություններ (1)

Հրշեջ
էս տղան որ նույն եռանդով էլ իր ընտանքիում գործեր հայ ժողովուրդը դրանից ավելի կշահեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter