
Ընկերոջս ծեծում էին թե՛ տանը, թե՛ դպրոցում
Այնպիսի մի օր չկար, որ մեր դասարանի Արթուրը կապտուկներով ու լացով դասարան չմտներ: Իսկ կապտուկների մի մասն էլ ավելանում էր դասարանում, քանի որ երեխաները միշտ ձգտում էին կռիվ ու սկանդալ սարքել նրա հետ, իսկ մեղավորը միշտ լինում էր Արթուրը:
Արթուրը իմ միակ ընկերն էր: Ես արդեն դպրոցում ինը տարի է, ինչ սովորում եմ, բայց գրեթե մտերիմ ընկերներ չունեմ, նրա հետ էլ մտերմացել էի դեռևս չորրորդ դասարանից: Նա այնքան բարի ու պարզ անձնավորություն էր, որ ես հաճույք էի ստանում նրան օգնելով: Արթուրը իր ներաշխարհը բացում էր միայն իմ առջև և լսում միայն իմ խորհուրդները:
Շարունակությունը կարդացեք «Դպրոցական բլոգում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել