HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատաշեն. մարդիկ դժգոհում են կուտակումներից, անցակետի պետը խորհուրդ է տալիս ամեն ինչ մեր արշինով չափել

Վրաստանից պտուղ-բանջարեղեն և այլ ապրանքներ տեղափոխող ալավերդցի առևտրականները բողոքում են հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում հատկապես շաբաթ և կիրակի օրերին կուտակումներից:

Ալավերդցի Անահիտ Մաթոսյանն ասում է, որ հայ-վրացական սահմանը հատելիս նախորդ կիրակի Բագրատաշենի անցակետում մեքենայում սպասել է ժամը 17:00-ից մինչև 21:00-ն: Ալավերդցի առևտրականներն ասում են, որ վրացական կողմում, ի տարբերություն Բագրատաշենի մաքսային անցակետի, մաքսային ձևակերպումներն արվում են շատ արագ՝ րոպեների ընթացքում:

«Հետքը» Բագրատաշենի մաքսային անցակետի ղեկավարներից փորձեց պարզել կուտակումների պատճառները: Մայիսի 6-ին մաքսատան մուտքն ազատ էր ՀՀ բոլոր քաղաքացիների համար, սակայն լրագրողիս առջև մաքսավորներն այն փակեցին:

Երկար համոզելուց հետ մաքսավորներն ինձ ուղեկցեցին անցակետի պետ Կարեն Գրիգորյանի մոտ: Լսելով հարցը, թե ինչո՞ւ են ուղևորներն ու առևտրականները դժգոհում մաքսատանը կուտակումներից, մաքսային անցակետի պետը խորհուրդ տվեց բացատրել ժողովրդին, որ «շատ բաներ մեզ մոտ շատ լավ են, վրացիների մոտ լավ չեն, և հերիք է համեմատվեք»:

«Եկեք մենք մեր արշինով մեզ չափենք ու նայենք ամեն ինչ մեր արշինով,- ասաց Կարեն Գրիգորյանը:- Եթե դուք հետևում եք թերթերին կամ հեռուստատեսությանը, կամ էդ նույն ժողովուրդը, մենք մեծ պրոյեկտ ենք կազմել մեր սահմանները սարքելու համար»:

Կարեն Գրիգորյանի խոսքով՝ անցակետի պրոյեկտի իրականացումը մեծ գումարների հետ է կապված: «Որը որ սարքեցինք, Վրաստանը 50 տարի չի կարողանալու տենց բան սարքի: Տենանք՝ հլա էն ժամանակ ինչ են ասելու»,- ասաց Բագրատաշենի գլխավոր մաքսավորը:

Այնուամենայնիվ, Կարեն Գրիգորյանը չժխտեց, որ իր տնօրինությամբ գործող մաքսային անցակետում ուղևորների և ավտոմեքենաների մեծ կուտակումներ են լինում:

«Իհարկե լինում են: Ոնց կարող է չլինել: Հետո էդ կուտակումները մաքսայինների խնդիրը չի: Սովորել եք տամոժնի ասել, դա տամոժնին չի, դա սահմանապահների խնդիրն ա: Էնտեղից 10 գծով բաց են թողնում, էստեղից մի գծով ընդունում են: Եթե սենց մեծ տրուբայով ջուրը բաց թողան, բարակ տրուբայով մտցնեն, Ձեր կարծիքով կուտակումներ կլինե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Կարեն Գրիգորյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նոր մաքսատան շինարարությունը կսկսվի, երբ ֆինանսավորում լինի: «Այդ ժամանակ, թող հլա տեսնենք՝ ժողովուրդն ինչ է ասում»,- հավելեց նա:

Անցակետի դարպասներից 70 կիլոգրամ կաղամբով պարկը շալակին դուրս եկող մի առևտրական «Հետքին» ասաց. «Մինչև կոպեկ չես տալիս, թողում չեն անցնես: Հիմա ինձանից 1000 դրամ վերցրին: 70 կգ կաղամբի համար»:

Հարցին, թե 1000 դրամը վերցնելիս մաքսավորները իրեն կտրոն տվե՞լ են, թե ոչ, առևտրականը պատասխանեց. «Ես շատ գիտեմ»: Նա խուսափեց հայտնել իր ազգանունը:

Ես հատեցի հայ-վրացական սահմանը և հայտնվեցի վրացական մաքսատանը: Այնտեղ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր: Ներկայացա վրացի մի մաքսավորի: Նա պատրաստակամություն հայտնեց լրագրողիս աջակցելու: Ես վերադարձա Բագրատաշենի անցակետ:

Սահմանային կամրջի վրա կանգնած 50-ից ավելի ավտոմեքենա Բագրատաշենի մաքսային անցակետում սպասում էր իր մաքսային փաստաթղթերի ձևակերպմանը:

Մեկնաբանություններ (12)

Avet
Anna jan im srtic xosecir aprilin es el em nman iravichakum haytnvel.bayc Hayastanic gnaluc depi Vrastan,gre te 4 jam xcanman mej em mnacel @nkeruhus het vor@ iren ahavor vat er zgum ev i vichaki cheinq angam durs galu meqenayic,koxqer@ meqena,hetevn u araj@ meqena,ahavor er,,,,esqan tarberutyun es chei tesel,,,uxix 15 rope tevec vrastani ancaket@ angam chtoxecin meqenayic ijnenq.miayn asacin,uxaki nayeq ays tesaxcikin u verj!!!!!isk indz hamar amenazvarchalin ayn er erb veradarca,anca Vrastani ancaket@ ev moteca Hayastani ancaketin,da el anca qashqshuknerov,ev moteca ayn kisamashvac paytikin vor barcracnum en vor mtnes Hayastan,henc barcracrin mta meqenas miangamic @nkav mi meec pos,es haskaca vor da Hayastani arajin posn e)))))))indz chtirapeteci ec ijacreci apakis ev barcradzayn mi qani ban artahaytveci kangnacnerin...iroq ahavor e... bayc inchevice du mern es, es sirum em qo anun@,es sirum em qez Hayastan.....
zohrab
all of the border guards should be fired immediatly fo excepting bribes
Աննա
Ապրիլին Վրաստանից Հայաստան եկա Թիֆլիսի կայարանից մեկնող երթուղայինով; սարսափելի տարբերություն կա վրաց ու հայկական սահմանային ծառայությունների միջեւ - մի կողմում` հանգիստ, քաղաքակիրթ կազմակեպում, հայկական թեւում` զգում ես կաշառքի, արհամարհանքի ու թափթփվածության հնուց ծանոթ այդ ծանր բույրը. անձնագրերի ստուգման համար պետք է հերթ կանգնես բաց երկնքի տակ, ինչ որ ճաղերի միջեւ, որ աքսորավայր է հիշեցնում,...մեկ էլ պատուհանը կարող է փակվել ու հրահանգ իջեցվել թե` գնացեք մյուս կողմում հերթ կանգնեք ու դու հայտնվում ես հերթի վերջին տեղում...դանդաղ ու նվաստացնող պրոցես որ չկար վրացական կողմում` սկսած ամեն դետալից` նրանց հագ ու կապից, կեցվածքից, զուգարանից, շենքի պայմաններից....կարծես քաղաքից մի կորած գյուղ մտնես որի անունն է Հայաստան: Ուղեւորներին հավաքելուց հետո երթուղայինը մի շրջան է կատարում ու մտնում ինչ որ խոնավ կիսաբաց պահեստանման շինություն: մոտակա դռից դուրս է գալիս իրենից ու իր գործից բավական գոհ մի աշխատակից կարծեմ հաստափոր ու հաստավիզ...նույն դռից մի աղջիկ սկսում է դուրս բերել ու բարձել 5-10 արկղ պոմիդոր որ կարծես թուրքական ծագում ուներ...երթուղայինի եզդի առեւտրականները շտապում են մտերմաբար ակնարկել պաշտոնյային որ որեւէ էական բան չեն տեղափոխում ու վերջինս ոչինչ էլ չի ստուգում; ընկերական թեթեւ շփում ու պոմիդորներ...էստեղից պոկվում ենք ու թվում է վերջ` ամենատհաճը հետեւում է...բայց չէ, սա Հայաստան է ու պետք չէ շուտ ոգեւորվել. շուտով մտնում ենք ավերակ, քարուքանդ ճանապարհներ, անցնում մի խեղճուկրակ գյուղամեջով...վերջապես մի կերպ նորից հասնում, միանում ենք հիմնական ճանապարհին` դեպի Ալավերդի...կարծեմ ձնահոսքի սարսափելի աղետի հետեւանքն էր սա...այս ընթացքում եզդի առեւտրական կինը հասցնում է մի քանի քաղցր խոսք ասել մեր սիրելի նախագահի հասցեին, որը ստրատեգիական ճանապարհներ սարքելու փոխարեն` դե գիտենք ինչ է անում....'էս ել են ուզում որ մեր Միշան անի' -նկատի ունենալով Սահակաշվիլուն, որի հանդեպ վերաբերմունքը անհամեմատ բարյացակամ էր: Մի խոսքով` մաքրեք սահմանները առնետներից ու թողեք որ մարդիկ շփվեն, առեւտուր անեն; հերիք է աշխատող մարդկանց ու գյուղացիրների արյունը ծծե'ք:
Հայ
մի համեմատեք հայաստանը եւ հայերին ոչ մի երկրի եւ ոչ մի ազգի հետ, մենք յուրահատուկ անկիրթ ու գռեհիկ ենք, մեր տամոժնիկների ու սահման նայողների պես հաստ վիզ ոչ ոք չունի, մեր կռված ու չզոհված լիքը գեներալ միլիոնատերերի պես հայրենասեր դեպուտատներ ոչ ոք չունի, մեր պես հոգնած ու անհետաքրքիր ազգի չեք հանդիպի, մենք ենք մեր թշնամիները, հորս գերեզման եմ երդվում մենք մեզ ավելի ենք թշնամի քան թուրքը:
eseksiksian
All the boarders should be closed, maybe than the flow out of young people could be stopped... and of course the bribery!
Andranik
Ahavor angragetneri kutakum e Bagratashenum. Petits minchev storin oghakner. Amot e nman mardiq ashxatum en hazaramyakneri patmutyun unetsogh mer erkrum .........
Siranush
qani...qani hazar tsiganner u boshaner hayacvel en u djhvar e jokel hayeric...amenalav pashtonnery hayastnaum hima hayacac tsigannern en gravvel, pnda&akat goxer...tsigany tsigan e mnum, tekuz yot port ancni...isk iskakan hayery nranc hlu hnazand kasharqner en talis u irenc isk yerkrum sharunakum struk mnal...tsara en hima el xujhan u anhayreniq tsigannerin
Nazik
Ինչ պրոյեկտ էլ կազմեն,մեկա սրանք չեն փոխվելու,պրոյեկտ էլ կազմում են,որ փողերը լավ լափեն,բայց ցույց են տալիս իբր ժողովրդի համար են անում:
DAVID
.Յա; ՀՀ-ում կաշառք կա? Զգուշացեք; Ձեր Սերժը կիմանա ու շատ կզայրանա: Չէ, այսպիսի փայլուն ընտրություն իրականացնող ազգը դժվար 1000 դրամ կաշառք վերցնի կաղամբի դիմաց: Չէ, քաղաքակիրթ հայեր,դա կաղամբի դիմաց չի եղել:Պարզապես քյալամ գլխով քյալամ տղեքը զայրացել են խեղճ առևտրականի կաղամբի և իրենց ազգային կաղամբ գլուխների նմանության համար:Յա; ՀՀ-ում կաշառք կա? Զգուշացեք; Ձեր Սերժը կիմանա ու շատ կզայրանա: Չէ, այսպիսի փայլուն ընտրություն իրականացնող ազգը դժվար 1000 դրամ կաշառք վերցնի կաղամբի դիմաց: Չէ, քաղաքակիրթ հայեր,դա կաղամբի դիմաց չի եղել:Պարզապես քյալամ գլխով քյալամ տղեքը զայրացել են խեղճ առևտրականի կաղամբի և իրենց ազգային կաղամբ գլուխների նմանության համար:Յա; ՀՀ-ում կաշառք կա? Զգուշացեք; Ձեր Սերժը կիմանա ու շատ կզայրանա: Չէ, այսպիսի փայլուն ընտրություն իրականացնող ազգը դժվար 1000 դրամ կաշառք վերցնի կաղամբի դիմաց: Չէ, քաղաքակիրթ հայեր,դա կաղամբի դիմաց չի եղել:Պարզապես քյալամ գլխով քյալամ տղեքը զայրացել են խեղճ առևտրականի կաղամբի և իրենց ազգային կաղամբ գլուխների նմանության համար:
Серж
я присоединяюсь к написанному Аркадием....и еще когда закончатся эти поборы .В другие страны СНГ я платил только за страховку авто.А у таможенников Бакраташен как бельмо на глазах увидя Российские номера.....и еще п чему то при въезде со стороны Ахалкалаки этого нет. по чему то на самолете и на автобусе нету поборов и разрешено на пол года въезд...а вот на личном авто все решают деньги и всего на 15 дней
Аркадий
Здравствуйте! Мы тогда приехали в Армению, проехали несколько тысяч километров до таможни Армении и от отношений сотрудников разочаровались хотели развернуться и поехать обратно в Россию. Все без объяснений требуют денег 14000 драм за 15 дней плюс 2000 драм не знаю за что и еще 2000 драм при выезде из Армении. Никакой информации нету, доска документаций вообще отсутствует, на все вопросы один ответ. Обращайтесь Сержу Саркисяну или его брату, мы ничего незнаем, насколько это правильно. В открытую берут взятки. Смотрят на какой машине ты приехал в Армению, если машина иномарка, то начинают тебя разводить на деньги. Русский язык плохо знают. И очень много очередей и задержек, все работает 1 сотрудник за троих. Там очень грязно, в данном помещении курят. В общем ничего хорошего. Мне жалко что мой народ мучается из-за этих дураков, когда закончиться этот бардак. В республике процветает корупция и все связанно с руководством республики. Просто стыдно.
Аркадий
Здравствуйте! Я гражданин РФ. 1.09.2015г. я приехал в Армению на таможне Баграташена без объяснений требуют 14000 драм ещё 2000 драм взятку за печать. Там очень грязно, сотрудники ведут себя не подобающи. У них в пункте обмена денег курс стоит очень дёшево, от туда уже начинают вымогать деньги. Люди добрые, помогите уточнить. Сотрудник таможни ответил на мой вопрос за что я деньги плачу при въезде в Армению, он сказал эти деньги идут Сержу Саркисяну или его брату Сашику Саркисяну. Когда закончиться этот беспредел. Армянские машины при въезде в Россию за временный ввоз не платят, потому что являемся членами таможенного союза. Почему этот закон в Армении не действует? Все сотрудники похожи на хулиганов, разговаривают по жаргону и службу несут не добросовестно.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter