HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Գիտնականը նսեմացված է». երիտասարդ քիմիկոս

Մասնագիտությամբ քիմիկ-էկոլոգ Քրիստինե Թամարյանը 2006-ից դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում: Թեկնածուական աշխատանքը նախապաշտպանության փուլում է: Ապագա գիտությունների թեկնածուն, սակայն, մտահոգված է երկրում գիտության պահանջարկի, գիտնականի վարձատրության և գնահատված լինելու խնդիրներով:

-Քրիստինե, ինչպե՞ս է այսօր գիտնականն ընկալվում հասարակության կողմից:

-Կրթված մարդը չի ցանկանում գիտության ուղին բռնել, որովհետև տեսնում է, որ երիտասարդ գիտնականն իր աշխատավարձով չի կարողանում ընտանիք կազմել, տարեց գիտնականն էլ նույնիսկ տարրական տրանսպորտային ծախսերը չի կարողանում հոգալ: Ցանկացած տարիքի գիտնական այսօր նսեմացված է: Գիտնականը արժեք չունի, նրա գործը չի գնահատվում:

-Դա մերօրյա՞ խնդիր է, թե՞ միշտ է եղել:

-Ոչ, միշտ չի եղել: Ավագ սերնդի հետ շփվելով`հասկացել եմ, որ ժամանակին գիտնականներն իսկապես ունեցել են այն բոլոր արտոնությունները, որ հարիր է զարգացած երկրին, որը ձգտում է ունենալ մրցունակ գիտական ներուժ: Շատ ավագ իմ կոլեգաներ ժամանակին ունեցել են բարձր աշխատավարձ, համապատասխան սարքավորումներ, գիտական գրականություն, ինչը հնարավորություն է տվել զբաղվել իրենց հետաքրքրության ոլորտով: Բարձր լրացուցիչ կրթաթոշակներ են ստացել, հնարավորություն են ունեցել իրենց հետազոտությունները կատարել արտերկրում: Պատիվ է եղել ժամանակին գիտնական-մտավորականի անունը կրելը: Նույն այդ գիտնականներ այսօր զուգահեռներ տանելով`տեսնում են, որ մեր գիտությունը հետընթաց է ապրում:

-Ինչո՞ւ է այդպես: Ի՞նչն է փոխվել:

-Մեր արժեհամակարգը, պարզապես շատ է փոխվել: Հասարակության գիտակցությունն է փոխվել: Թերևս պատճառը գիտնականի վատ ապրելակերպն է, և այսօր գալիս ենք մի պարզ հանգման, որ կեցությունն է որոշում գիտակցությունը: Բայց նաև`կրթության և գիտության ոլորտում պետական պաշտոն զբաղեցնողները, պատկան մարմինները գիտության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ են: Այլապես կկարևորեին գիտության զարգացումը և ավելի մեծ ֆինանսական հատկացումներ կանեին այս ոլորտին:

-Ի՞նչ է պետք գիտնականին մրցունակ լինելու համար:

-Ցանկալի է, որ ԲՈՀ-ի կողմից տրվող գիտական կոչումները համապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին: Հայաստանում գիտական կոչումներ են թեկնածուն և դոկտորը, իսկ եվրոպական չափանիշներով`դոկտորի կոչումը միանգամից է շնորհվում` առանց թեկնածուի կոչում ստանալու: Պետք է տարբերություն չդրվի Հայաստանի և ֆրանսիայում ապրող գիտնականի միջև, որպեսզի Հայաստանի գիտնականը հրավերներ ստանա արտերկրց, կարողանա հավասարը հավասարի հետ խոսել արտերկրի գիտնականների հետ, բանավիճել նրանց հետ:

-Կոնկրետ քիմիան կիրառական նշանակություն ունի՞մեր երկրում:

-Այսօր գիտության և արտադրության մեջ կապ գրեթե չկա: Մասնավորապես բնագիտական ոլորտին առնչվող ցանկացած մասնագիտություն, որն ընտրում է երիտասարդը, Հայաստանում հեռանկար չունի աշխատանք գտնելու: Կիրառական են տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող ուղղությունները, բայց դրանք նույնպես ցածր են վարձատրվում Հայաստանում:

-Ի՞նչ խնդիրների եք բախվել Ձեր գիտական աշխատանքի ընթացքում:

-Գիտական հոդվածների տպագրության առումով խնդիրներ կան: Հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրությունը վճարովի է, նաև ժամանակային խնդիր կա: Գիտական նյութերը գրախոսվում են ոչ թե բովանդակությունը, այլ գիտական աշխատանք կատարողի կամ նրա գիտական ղեկավարի անձը նկատի ունենալով: Անձնավորված բնույթ է կրում: Ինքս հանդիպել եմ այդ երևույթին 2 տարի առաջ: Նույն ձևով շատուշատ իմ ընկերների աշխատանքներ չեն գրախոսվել տպագրության միայն այն պատճառով, որ գրախոսը հարմար չի գտել տպագրել: Բայց գիտական առումով իսկապես արժեք ունեցող աշխատանքներ են եղել:

-Քիմիան փորձարարական գիտություն է, ուսումնասիրությունների համար կա՞ն անհրաժեշտ լաբորատոր պայմաններ:

-Առնչվել եմ նաև այս խնդրին: Ժամանակին աշխատում էի այնպիսի մի սարքավորման վրա, որն իսկապես իր դարն ապրել էր: Այդ սարքավորման մոտավոր տվյալները հանգեցրին նրան, որ աշխատանքիս մեջ տեղ չհատկացրի դրանց: Աշխատեցի, բայց չներառեցի`մտածելով, որ կասկածի տեղիք կտան: Շատուշատ երիտասարդ գիտնականներ ունենում են այդ խնդիրը. փորձեր են անում հին սարքավորումներով, արդյունքում`կամ առհասարակ ոչինչ չեն ստանում, կամ ստանալու դեպքում`մոտավոր, ոչ ճշգրիտ, կամ փորձը ձախողվում է:

Մեկնաբանություններ (6)

Հովսեփ
Ցավում եմ ձեր ու ձեր նման մարդկանց համար Քրիստինե: Իսկապես հնարավոր չի էսօր գիտնականի աշխատավարձով արժանավայել կյանքով ապրել: Մյուս կողմից, Հայաստանում բոլորն են վատ վարձատրվում: Երկար տարիներ Հայաստանում գոյություն քարշ տալով` ես էլ զգացի, որ կյանքս, երիտասարդ տարներս իզուր անցնում կորում են, ու ստիպված եղա ես էլ արտագաղթել, դառնալ արտագնա աշխատող: Ձեզ էլ պարզապես խորհուրդ, սիրուն աղջիկ եք արտաքինով, միգուցե մտածեք այլ ոլորտում հաջողություն փնտրեք, ասենք` շոու բիզնեսում: Գիտնականը Հայաստանի իշխանություններին պետք չէ, նրանք կամ արտագաղթում են, կամ էլ ստիպված են լինում աշխատել այլ պրոֆիլով հանապազօրյա հաց վաստակելու համար:
Ընթերցող
Հիմանկանում համամիտ եմ Քրիստինեի հետ. պետության ղեկավարի ինտելեկտուալ մակարդակից է կախված գիտության ասպարեզում քայլ կատարող անհատի նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Գիտության ոլորտում որոնում իրականացնող մարդը կարոտով սպասում է թե իր երկրի ղեկավարը երբ է ազատ, անկաշկանդ ու սահուն խոսք ասելու, և այդ սպասումն ավաղ մնում է որպես սպասում: Ավագ սերնդի մարդիկ պատմում են, որ Կարեն Դեմիրճյանը կարդացած մարդ է եղել, անկաշկանդ կիսվել է գիտունների ու իմաստունների հետ, նույնը Հախումյանը/այն ժամանակվա կրթության նախարարը/ և շատ-շատերը: Իսկ հիմա համապատասխան անձերից միայն դեկլարատիվ բառեր ես լսում: Ողբ, ողբ և կրկին ողբ: Աշխարհահռչակ մի հնդիկ ժամանակակից հանճարեղ փիլիսոփայի եմ թարգմանել, բայց հովանավոր չեմ գտնում որ հրատարակեմ: Փորձում եմ բանկից փող վերցնել ու կամաց-կամաց փակվել: Սիրելի Քրիստինե, մի նշում կատարեմ. հնարավոր է համաձայն չլինես, բայց այնուամենայնիվ: Որ ասում են թե կեցությունն է որոշում գիտակցությունը, այնքան էլ ճիշտ չէ: Մեզ այդպես ասել են, մենք էլ այդպես կրկնում ենք, ավելին մեզանից հետո էլ են կրկնելու: Գուցե այսպես ասենք` կեցությունն է որոշում գիտության առաջընթացը: Ճիշտ է` գիտության հիմքը գիտակցությունն է, սակայն համաձայնվեք` գիտակցություն կարող է լինել, բայց գիտություն` ոչ: Պարադոքս չէ, փորձեք մտորել լռության մեջ և կհամոզվեք: Կարծում եմ մեկնաբանության կարիքը չկա: Հիմա փորձեմ օրինակի վրա ասել. ես ապրում եմ նյութապես ծայրահեղ պայմաններում, աշխատում եմ հանրապետության ԲՈՒՀ-երից մեկում: Այդ պայմաններում ես միշտ էլ գիտության ոլորտում պրպտում եմ, իմ գիտակցությունը փայլուն վիճակում է, համենայն դեպս` իմ կեցությունը չէ, որ որոշում է իմ գիտակցությունը, իմ կեցությունը որոշում է իմ կողմից գիտությունը առաջ տանելու ընթացքը: Գիտակցությունը իմն է, իսկ գիտությունը` պետությանն ու մարդկանցը, համենայնդեպս նրանց համար է: Եթե պետությունը շահագրգռված չէ գիտության առաջընթացում, ապա վայ այդ պետությանն ու նրա մարդկանց: Այսպիսով, իմ կեցությունը չէ, որ որոշում է իմ գիտակցությունը, այլ իմ կեցությունը որոշում է մեր գիտության առաջընթացը: Մարքսյան վերոնշյալ խոսքերի կրկնությունը մեզ չպետք է փակուղի մտցնի: Մտավորականները պետք է ղեկավարության նյարդաբջիջները ակտիվացնեն, որպեսզի այդ նույն ղեկավարություն կոչվածը գիտնականի բացակայությունից վախ զգա: Կարծում եմ արժե այդ ուղղությամբ մտածել և ինչ-որ մի միավոր ստեղծել/իհարկե ոչ պետական/, որը մշակված ծրագրով կարթնացնի ղեկավարության նեյրոնները: Գուցե նրանք էլ մեղք չունեն, գիտության դռները նրանց համար գուցե փակ են: Հետաքրքիր կլինի Ձեր կարծիքը այս ուղղությամբ:
stver
Ուղիղ 11 տարի առաջ ես անձամբ համոզվեցի, որ էս իշխանություններին գիտնականներ պետք չեն, երբ ասպիրանտուրայից զորակոչեցին բանակ, իսկ դրանցի հետո էլ՝ երկու տարի անց կրկին ապացուցեցին նունը, որ գիտնականի կարիք չունի մեր պետությունը, չստեղծեցին... կներեք, ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ մնա գիտության մեջ, և այդպես էլ եղավ, կարծում են սոված մարդուն ագրոքիմիան պետք է չհետաքրքրի... Դրա համար էլ այսօր հպարտությամբ տոնում մայիսյան եռատոնը...
nan
isk Hayastanum vor ashxatanqn e gnahatvum vor gitnkanner@ het en mnacel, el mard chiel havatum gitnaknn gitnakan e te varord , kam hakarak@, hetaqrqrir e bayc bolor ashxatoxner@ lsel enq kaxvacutyun en unecel @ntrutyan jamanak, mer Qristinen azat e katarel ir @ntrutyun@)) vor hima boxoqum en.....
Karen
Knereq voch hayatar grelu hamar. Kaskats chka, vor gitutyan yev gita-mankavarjakan ashkhatanqin ushadrutyun chi darzvum Hayastanum. Bolornen haskanum vor Hayastanum krtutyan volort petqe barepokhvi. Sakain, nkati unenalov vor Hayastanum buhakan askhatoghneri askhatavarzi chapov amenahetin yerkrneritse askharhum, bnakan hartse arajanum te ardioq patkan marminnern unen aid kamq yev tsankutyun. Khist kaskatselie te karelie barepokhel mi volort mi yerkrum vortegh amen inch petqe barepokhvi aid tvum nayev arjeqain hamakarg yev mardkants hogebanutyun. Chem tsankanum akama npastel artagaghti yerevuitin, sakain nkati unenalov vor qimik-ekologi masnagitutyun aghqat yerkrnerum (aid tvum Hayastanum) chgnahatvogh yev hetaqrqrutyun chnerkaiatsnogh masnagitutiune yev voroshaki arnchutyun unenalov tvyal masnagitutyan het, kartsumem Qristinein bazum djvarutyunneren spasvum masnagitoren inqnahastatvelu chanaparhin, yev migutse aveli chist klini porzel ujer artasahmanum. Tsankutyan depqum karoghem khorhurdnerov ognel porzelu masnagitoren inqnadrsevorvel Hayastanits durs.
vasak
gitutyuny ev jamanaky tarber baner en,ev cnvum en anjamanak.angam jamanaky. sirelis....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter