HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Կարեն Ավագյանին մանդատից կզրկե՞ն փուչիկների պատճառով

Թերթը փորձել է Աժ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանից պարզել' արդյոք նա իր մեղքի բաժինը չունի մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի մեջ, և ընդհանրապես, հնարավո՞ր է' պայթյունի հետևանքով պատգամավորի մանդատ չստանա:

«Ես չեմ կարծում, որ դա որևէ առնչություն ունի իմ անձի հետ»,- հավաստիացրել է Ավագյանը:

Թերթի տեղեկությունների համաձայն' օրերս փուչիկների մեջ գազ լցնող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները կանչվել են ՀՀ ոստիկանություն: Պարզվել է, որ այդ կազմակերպությունը նման գործունեությամբ զբաղվելու արտոնագիր չունի: Ոստիկանության հասարակայնությւսն հետ կապերի և լրատվության վարչության պետ Մշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ փուչիկներ տեղափոխող և պայթեցնող անձինք հայտնի են, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով' այդ տեղեկությունը դեռևս չի հրապարակվի:

Լուս.` «a1+»-ի

Մեկնաբանություններ (1)

էԴՎԱՐԴ
Ո՞նց թե «Ես չեմ կարծում, որ դա որևէ առնչություն ունի իմ անձի հետ», բա նկարում ինքը չի՞ զորահրամանատարի կեցվածքով հպարտ-հպարտ քայլում փուչիկավոր երիտասարդների առջևից: Գոնե այդ խեղճ ուսանողները հիմա հասկացե՞լ են,որ իենց «Արծիվ» հրամանատարը իրականում ԱԳՌԱՎ է, որ դեպքից հետո իր փայ «պանիրն» առավ ու թռավ: Քանի օր է վախից ձեն չէր հանում, հիմա էլ վախվխելով գլուխը մկան ծակից հանել է ու ասում է այդ դեպքը իր հետ կապ չունի: Իսկական ԱՐԾԻՎԸ նախ կօգներ աղետյալներին, կցավակցեր, ներողություն կխնդրեր ու կասեր` մեղավորը ես եմ, այսուհետև կտուցս չեմ խոթի մի գործի մեջ, որից բան չեմ հասկանում, իսկ հիմա իրավունք ունեք` տգետիս բմբուլները քամուն տվեք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter