HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք».«Երևի սեփականատերերը հասկանում են, որ էդքան էլ հարմար չէր կրպակների տեղը:»

«Հայացք»-ի թղթակցի ճեպազրույցը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ

- Պարոն Մարգարյան, ե՞րբ եք նախատեսում ավարտել Մաշտոցի պուրակի բարեկարգման աշխատանքները:

- Դե, աշխատանքներն ընթանում են: Ինձ թվում է` շատ կարճ ժամանակահատվածում մենք կավարտենք Մաշտոցի պուրակի բարեկարգման աշխատանքները:

- Նախագահի` պուրակ կատարած այցից և կրպակներն ապամոնտաժելու հանձնարարականից հետո Ձեզ շատ քննադատեցին: Արդյոք հնարավոր չէ՞ր նախքան նախագահի այցն այդ հարցն ի նպաստ հասարակության լուծել:

- Ես բազմիցս իմ խոսքում ասել եմ, որ մենք այդ կրպակները ժամանակավոր էինք տեղադրել: Մինչև երեք տարի ժամկետով էինք որոշում կայացրել: Ամեն օր կարող էր որոշում կայացվել, որ կրպակները կարող են ապամոնտաժվել: Ու ես դեմ եմ հիմնական կրպակներին:

- Սկզբնական շրջանում շատ էիք խոսում կրպակների սեփականատերերի իրավունքների մասին: Այսօր այդ հարցը կարծես անտեսել եք, ինչ-որ բա՞ն է փոխվել:

- Միանշանակ մենք սեփականատերերի իրավունքները պետք է պաշտպանենք: Եվ հիմա բանակցություններ ենք տանում սեփականատերերի հետ, Աբովյան փողոցի նախկին ժամանակավոր շինությունների սեփականատերերը ամեն ինչ հասկանում և ընդունում են: Կփորձենք հետագայում ինչ-որ միջոցներով իրենց փոխհատուցել:

- Ի՞նչ միջոցներով, ուրիշ տե՞ղ կտեղափոխեք այդ կրպակները:

- Կրպակնե՞րը, ո՛չ:

- Իսկ ի՞նչ, ֆինանսական փոխհատուցո՞ւմ կտրվի:

- Ոչ էլ գումարային, ուղղակի քննարկում ենք: Դեռ ժամանակ կա, սեփականատերերը չեն վռազում, իրանք ասել են` մենք կհամբերենք:

- Իսկ նրանք չդժգոհեցի՞ն Սերժ Սարգսյանի հանձնարարականից:

- Չէ, չեն դժգոհել, երևի սեփականատերերը հասկանում են, որ էդքան էլ հարմար չէր կրպակների տեղը:

- Իսկ մինչ այդ չէի՞ն հասկանում:

- Էդ իրանց կհարցնեք` կասեն:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter