HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակում տեղի կունենա հաղթական միջոցառում

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին Մաշտոցի պուրակում տեղի կունենա հաղթական միջոցառում:

90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում ապամոնտաժվեցին կրպակները, Մաշտոցի պուրակը նվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանը:

«Մայիսի 13-ին` կիրակի օրը, ժամը 15:00-ին հավաքվում են մեր սիրելի պուրակում տոնելու համար հանրության հաղթանակը: Կլինեն ելույթներ, պայքարի մասին պատմող ֆիլմի և լուսանկարների ցուցադրություն, համերգային ծրագիր և անակնկալներ: Կամփոփենք քաղաքացիական շարժման
նվաճումները և կներկայացնենք մեր հետագա անելիքները:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինականության հաստատման համար և հետամուտ ենք լինելու, որպեսզի ապօրինի որոշումներ կայացնողները և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողները պատժվեն:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 90 օրերին մասնացկել են և այս կամ այն կերպ աջակցել են շարժմանը: Սա բոլորիս հաղթանակն է: Շարունակենք Մաշտոցի պուրակը ձևավորել որպես հանրային բազմամշակութային տարածք»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Բայց այդ ժամանկ Աբովյան փողոցի արմատախիլ արած բուտիկները նոր ծիլեր են արձակում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter