HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ հայազգի իրավաբանը խորհրդարանական ընտություններն անարդար է գնահատում (վիդեո)

Հայ իրավաբանների միության ղեկավար Կարո Ղազարյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացումը արդար չի համարում և ասում է, որ «արդար» բառը ընտրությունների հետ կապ չունի. «Կասեմ անարդար, որովհետև արդարության մեջ մուտք կգործե կաշառքները, կաշառքի սպասողությունները ժողովրդի կողմէն, որովհետև նաև ականատես եմ եղել երիտասարդ մը, որը թղթիկներ էր բաժանում ընտրության օրվա համար, և իմ աչքի առաջ մեկը վերցրեց և ասեց՝ փող չեք դրել, փող չկա մեջը»,- պատմում է Կարո Ղազարյանը:

ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավարն այս օրերին Հայաստանում է և մասնակցել է մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին: Կարո Ղազարյանն ասում է, որ ընտրություններից թե առաջ, թե դրա ընթացքում նկատել է օրենքի բազամթիվ խախտումներ:  

Նա այցելել է տարբեր գյուղեր և տեսել քարոզչության պաստառներ պետական հիմնարկների վրա: «Միացյալ նահանգներում այդպիսի պարագաներում այդ կուսակցապետերը կքաշվեն դատարան և հաշվիվ կտան ժողովրդին, բայց այս երկրում ոչ ոք այդքան հեետաքրքրված չէ ժողովրդին հաշիվ տալու»,- ասում է Կարո Ղազարյանը:

Իբրև սփյուռքահայ Հայ իրավաբանների միության ղեկավարը ոգևորված է, որ հայրենիքը առաջադիմել է, բայց դա «այրաց սրտի անիմաստ մխիթարանք» է համարում:

Կարո Ղազարյանն անդրադառնում է նաև դատական համակարգին և բնապահպանական խնդիրներին: Հայազգի իրավաբանը սխալ է համարում Թեղուտի համար պայքարող երիտասարդների որդեգրած սկզբունքը՝ չմասնակցել կարևոր հարցերի քննարկմանը և խորհուրդ է տալի սնրանց մասնակցել ոլորտի համար կարևոր քննարկումներին և իրենց դիրքորոշումն արտահայտել, օրենքի շրջանակներում պաքարել անօրինական որոշումների դեմ: Մանրամասները՝ տեսանյութում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter