Կիրակի, 23 սեպտեմբերի

Դատարանը գործին չկցեց ուսանողներրի ստորագրած փաստաթուղթը



Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի  և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝  պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցով նախնական դատական նիստն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրակ Եղիազարյանի:

Պետհամալսարանը վիճարկում է «Ականատես» հաղորդման «Իրավախախտ իրավագետը» վերնագրով պատմության մեջ արծարծված տեղեկությունները

Հիշեցնենք, որ նախորդ նիստին հայցվորը փոխեց հայցի առարկան, այն է՝ պահանջում է, որ Սիրակ Եղիազարյանին, Սոնա Հարությունյանին, «Բանաձև» ՍՊԸ-ին պարտավերեցնել հրապարակային, բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ-ից և քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից Հ1-ի այլ հեռուստահաղորդմամբ, քանի որ «Բանաձևը» այլևս չի հեռարձակվում Հ1-ով, ինչպես նաև դատարանի վճիռը հրապարակել  http://akanates.banadzev.com ինտերնետային կայքում:

Այսօրվա նիստին կողմերը որևէ միջնորդություն չունեին դատարանին, միայն Գ.Բեքմեզյանը ցանկացավ դատարանին ներկայացնել ԵՊՀ ուսանողների կողմից ստորագրված մի փաստաթուղթ, որում նշվում էր, որ ուսանողները «Բանաձև» հաղորդաշարը դիտում են որպես զրպարտող հաղորդում: Սակայն այն որպես ապացույց չկցվեց գործին, քանի որ հայցվորի վրա որևէ ապացուցման բեռ դրված չէր:

Այսպիսով, կողմերն անցան դատաքննության փուլ: Հերթական նիստի օրվա մասին կողմերին գրավոր կծանուցվի:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ