HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ակտիվիստները պահանջում են պատժել (վիդեո)

Մաշտոցի պուրակի ակտիվիստները փորձում են գտնել այն մեխանիզմները, որի միջոցով կարող են պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին իր անօրինական որոշումների համար: Պատասխանատվության պետք է ենթարկվի նաև ոստիկանությունը, որը բռնություններ է կիրառել ակտիվիստների նկատմամբ:  

«Եթե տեղի են ունենում իրավախատումներ և դրանք չեն պատժվում, ապա դրանք կարող են կրկնվել: Եվ մենք տեսնում ենք` ինչպես են դրանք կրկնվում»,- այսօր հայտարարեց ակտիվիստ Արփինե Գալֆայանը:

Նրա կարծիքով` կարևոր է ոչ միայն պուրակի ազատագրումը, այլև օրինականության վերկանգնումը: Հակառակ դեպքում, բնապահպան-ակտիվիստները ստիպված են լինելու պուրակից պուրակ վազել, բայց խնդիրն իր վերջնական լուծումը չի ստանա:

Ա. Գալֆայանը նշեց, որ իրենք պատրաստ են տարբեր զրկանքների, ինչի միջով անցել են նաեւ այս 90 օրերի ընթացքում, անգամ մի խումբ ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, բայց իրենք ոչինչից չեն վախենում, քանի որ իրենց բարձրացրած խնդիրները վաղ թե ուշ պետք է լուծում ստանան:  

Ակտիվիստ Եղիա Ներսիսյանը նշեց, հակառակ Մաշտոցի այգին անբարեկարգ լինելը և որպես այգի չէր ծառայում, սակայն իրենք պաշտպանել են այն, ինչը հանրությանն է պատկանում:

Նրանք նաև պահանջում են հանրությանը փոխհատուցել այն բոլոր ծախսերը, որոնք ծախսվել են բուտիկների տեղադրման և իբր այգին բարեկարգելու համար:

«Բուտիկները բերել տեղադրում են, քանդում են, ո՞վ է դրա փոխհատուցումը տալու»,-հարցնում է ակտիվիստ Գոռ Հակոբյանը:

Ակտիվիստները նշեցին, որ հանրային շահի պաշտպանության համար, կոնկրետ մաշտոցի պուրակի պարագայում իրենք որպես կողմ չեն կարող դիմել դատարան, սակայն այժմ մտածում են, թե ինչպես կարելի է դատական կարգով խնդիրը լուծել: Նրանց խոսքով` քաղաքապետից բացի՝ կան մի խումբ անձինք, ովքեր նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն` Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ապրլի 29-ին ակտիվիստների նկտամամբկիրառված  «բռնության կազմակերպիչներ» Կարեն Մովսիսյանը, փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը, ինչպես նաև Երևանի ավագանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter