HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցությունը

Այսօր տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների հարցերով ոստիկանության կենտրոնական ապարատում գործող օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցությունը:

Խորհրդակցությունը վարել է օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Նա  լրագրողներին տեղեկացրել է, որ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ ընտրությունների օրը, ինչպես և ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է 174 դեպք, որոնք հիմնականում վերաբերել են ընտրակաշառքին, այլ անձի փոխարեն քվեարկելուն, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտմանը և այլն:

Որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 34 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 22-ը հանցագործության դեպքի, իսկ 12-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, 122 դեպքով նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն իր զեկույցում նշել է, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը ոստիկանությունում ստացվել է 127 հաղորդում և տեղեկատվություն, այդ թվում` «Թեժ գծով»` 25, հերթապահ մասերում` 59, համացանցի միջոցով` 41 և դիտորդներից` 2: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրախախտումներին, ընտրացուցակների անճշտություններին, ընտրատարածքներում հասարակական կարգի խախտումներին:

Տեղեկությունների և հաղորդումների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ և տրվել պարզաբանումներ: Ահազանգերի զգալի մասի քննությամբ պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրել է նախընտրական շրջանում ընտրացուցակների ճշտման ուղղությամբ կատարված աշխատանքը և ընտրությունների օրը ստացված ահազանգերի ընդունման, տեղեկատվության ճշտման, թերությունների շտկման ընթացքը:

Արթուր Օսիկյանը նշել է, որ մայիսի 6-ին, բացի ոստիկանությունում ստացված տեղեկատվությունից, դիտարկվել են բոլոր կայքէջերը, հաղորդագրությունների վերաբերյալ տրվել է 52 պարզաբանում, համապատասխան ցուցումներ են տրվել տեղերում տեղեկատվությունը ճշտելու վերաբերյալ, քաղաքացիներին տրամադրվել է 130 տեղեկանք` լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար և այլն:

Բանախոսն ընդգծել է, որ ոստիկանությունն արձագանքել է նույնիսկ անստույգ տեղեկություններ և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող ահազանգերին, որոնց վերաբերյալ նույնպես տրվել են լիարժեք պարզաբանումներ ու բացատրություններ, հրապարակվել են հերքումներ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter