HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավաքվել է 120 պարկ կենցաղային աղբ

Ամբողջ աշխարհում, մայիսի 22-ը, նշվում է որպես «Կենսաբազմազանության միջազգային օր», որի այս տարվա թեման է անտառային կենսաբազմազանությունը: Հայտնի է, որ 2011թ. ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է «Անտառների միջազգային տարի»: Ամբողջ աշխարհում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում, որոնց նպատակն է սևեռել հանրության ուշադրությունը անտառների պահպանման խնդիրների շուրջ:

Հայաստանը նույնպես անմասն չմնաց «Կենսաբազմազանության միջազգային օրվա» տոնակատարություններից:

Ս.թ. մայիսի 22-ին, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Կյանքի գույներ» ՀԿ-ն, Երևանի և Հրազդանի «Օրհուս» կենտրոնների և Հրազդանի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպել էին աղբահավաք, գ. Աղավնաձոր տանող ճանապարհին, ազատամարտիկ' Հրաչիկ Դանիելյանի հիշատակին կառուցված բնության գրկում գտնվող հուշաքարի շրջակայքում: Հուշաքարի հարակից գեղատեսիլ անտառային գոտին դարձել է հանգստյան վայր: Աղբահանության բացակայության պայմաններում, և շրջակա միջավայրի հանդեպ հանգստացողների անտարբեր վերաբերմունքի արդյունքում' առաջանում են աղբի կուտակումներ և անտառային տարածքը օրեց օր վերածվում է աղբավայրի:

Աղբահավաքին մասնակցեց ավելի քան 40 երիտասարդ' որոնց ջանքերի շնորհիվ տարածքից հավաքվեց շուրջ 120 պարկ կենցաղային աղբ, որը տարիների ընթացքում կուտակվել էր անտառային գոտում: Մասնակիցներին ներկայացվեց նաև Հայաստանի անտառների խնդիրները և կենսաբազմազանության պահպանման կարևորությունը: Հրազդանի քաղաքապետարանի աջակցությամբ տարածքում տեղադրվեց աղբաման և հետագայում կազմակերպվելու է աղբահանություն: Տարածքում փակցվեցին նաև անտառը մաքուր պահելու կոչ պարունակող տեղեկատվական պաստառներ:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter