HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լեռնապատցիները փոխադարձ հաղորդումներ են տվել. քրեական գործ հարուցված չէ

«Հետքը» տեղեկացրել էր նախընտրական շրջանում Լեռնապատում ՀՀԿ-ական գյուղապետ Վանո Եղիազարյանի, նրա համախոհների և գյուղի ընդդիմադիր բնակիչների միջև վիճաբանության ու ծեծկռտուքի մասին:

Արդյունքում Լեռնապատի բնակիչ Նորիկ Թամարյանի հայտարարությամբ մայիսի 1-ին համագյուղացիներ Վարդգես Եղիազարյանը (գյուղապետի որդին), Մուշեղ Գյոզալյանը, Մհեր Մալխասյանի որդին և երկու երիտասարդներ անհիմն վիճաբանության մեջ են մտել իր հետ, որի ընթացքում գյուղապետի որդին դանակով հարվածել է իր ծնոտին, մյուսները հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` քարեր շպրտելով իր վրա: Կռվի մեջ ներքաշված համագյուղացի Գևորգ Մելքոնյանը նույնպես վնասվածք էր ստացել:

Գյուղապետի հայրը` Ալբերտ Եղիազարյանն էլ իր հերթին է հաղորդում տվել, որ Նորայր Թամարյանն ու Գևորգ Մելքոնյանն են վիճաբանել իր հետ, Թամարյանը հարվածել է ձախ կոնքի շրջանում, Մելքոնյանը` քարով գլխի շրջանում, իսկ Նորայր Թամարյանի եղբայրը` Կամսար Թամարյանը, ոտքով հարվածել է իր ձախ ոտքին:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնից տեղեկացնում են, որ նշված գրավոր հաղորդումների կապակցությամբ առայժմ նյութեր են նախապատրաստվում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter